Հայաստանի և Ղազախստանի ԱԱԾ-ները գաղտնի տեղեկություններ փոխանակելու կարգը հստակեցրել են

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունն առաջարկում է վավերացնել 2025 թվականի նոյեմբերի 21-ին Աստանայում ստորագրված Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին համաձայնագիրը։

Հիմնավորման համաձայն՝ համաձայնագրով կկարգավորվեն երկու երկրների միջև քաղաքական, ռազմական, տնտեսական, իրավական, գիտատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության ընթացքում փոխանցվող, ստացվող կամ ստեղծվող գաղտնի տեղեկությունների պահպանության և պաշտպանության կանոնները։ Այն նաև սահմանում է գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, իրավասու մարմինների համագործակցության և հնարավոր խախտումների դեպքում իրականացվող գործողությունների ընթացակարգերը։

Հայկական կողմից համաձայնագրի իրականացման իրավասու մարմինը կլինի ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ ղազախական կողմից՝ Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն։

Նախագծում նշվում է, որ վերջին շրջանում Հայաստանի և Ղազախստանի համագործակցությունը տարբեր ոլորտներում ընդլայնվում է, այդ թվում՝ պաշտպանական և ռազմական հետախուզության ուղղություններով, որտեղ անհրաժեշտ է գաղտնի տեղեկատվության անվտանգ փոխանակում։

ԱԱԾ-ի ներկայացմամբ՝ համաձայնագրի վավերացումը կնպաստի երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացմանը, գաղտնի տեղեկությունների պաշտպանության ամրապնդմանը, անվտանգային ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանը։

Նարեկ Կիրակոսյան