Փաշինյանի հետ Միշուստինի հանդիպումը ցույց տվեց՝ Մոսկվան ստիպված է փոխգործակցել Հայաստանի հետ․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ռուսաստանը պարտվեց Հայաստանում ընտրություններում. նրա ազդեցությունը որոշիչ չէր։ Այժմ հայ-ռուսական հարաբերություններում կհաստատվի մի տեսակ «վատ խաղաղություն». Մոսկվան ստիպված կլինի շփվել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց կշարունակի պարբերաբար կիրառել պատժամիջոցներ և ճնշման այլ գործիքներ»,- Factor TV-ին տված հարցազրույցում այս մասին ասաց քաղաքագետ Իվան Պրեոբրաժենսկին։

Նրա խոսքով՝ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը Եկատերինբուրգում ցույց տվեց հենց այս նոր modus vivendi-ն. երկու կողմերը ձևացնում են, թե հարաբերությունները նորմալ են զարգանում՝ չնայած վերջին տարիների լուրջ հակասություններին և հայկական ապրանքների նկատմամբ վերջերս սահմանված սահմանափակումներին։

Պրեոբրաժենսկին կարծում է, որ Կրեմլը չի ​​հրաժարվել Հայաստանում իշխանափոխության հասնելու իր ցանկությունից և կսպասի նոր հնարավորությունների՝ իր ազդեցությունն ամրապնդելու համար։ Միևնույն ժամանակ, նրա գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումը կարող է լինել առճակատման բնույթ ունենալ։

Խոսելով Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցման մասին՝ քաղաքագետը նշել է, որ Ռուսաստանն ինքն է դրդել Երևանին փնտրել այլընտրանքային գործընկերներ՝ հրաժարվելով հանդես գալ որպես դաշնակից Հայաստանի համար կարևորագույն ժամանակահատվածում։

«Հայաստանը ստիպված է նայել դեպի Եվրամիություն, քանի որ գործնականում այլընտրանք չունի։ Սակայն ԵՄ-ի հետ մերձեցման ուղին արագ և հեշտ չի լինի. Հայաստանը Եվրամիության համար առաջնահերթություն չէ, և Բրյուսելի գործողությունները զգալիորեն ավելի զգույշ կլինեն, քան նրա քաղաքական հայտարարությունները»,- կարծում է Պրեոբրաժենսկին։

Քաղաքագետի կարծիքով՝ տարածաշրջանային հավասարակշռության փոփոխությունը պայմանավորված է նաև նրանով, որ Ադրբեջանը դուրս է եկել Ռուսաստանի ազդեցության ոլորտից և վարում է զգալիորեն ավելի անկախ քաղաքականություն, մինչդեռ Թուրքիան հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Այս պայմաններում, Պրեոբրաժենսկին կարծում է, որ Հայաստանը մնում է «վերջին կղզին», որին Ռուսաստանը կարող է կառչել՝ տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան