Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սարատովի և Նիժնեկամսկի նավթավերամշակման գործարաններին, Վորոնեժում՝ ռազմական օդանավակայանի

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական ուժերը հուլիսի լույս 8-ի գիշերը կրկին հարվածներ են հասցրել ռուսական նավթավերամշակման գործարաններին, նաև հարձակվել լցանավերի և ռազմական օդանավակայանի վրա, գրում է Meduza-ն։

Astra-ի և ուկրաինական Exilenova+ տելեգրամ ալիքի տվյալներով՝ Սարատովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով հրդեհ է առաջացել նավթավերամշակման գործարանում։ Տարածաշրջանի ղեկավար Ռոման Բուսարգինը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։ Բուսարգինը նաև հայտարարել է, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել, բայց չի նշել, թե ինչի մասին է խոսքը։

Հարված է հասցվել նաև Թաթարստանի Նիժնեկամսկի արդյունաբերական գոտուն, որտեղ գտնվում են «Нижнекамскнефтехим» գործարանը և «ТАИФ-НК» նավթավերամշակման համալիրը: Ականատեսների տարածած լուսանկարների և տեսանյութերի համաձայն՝ արդյունաբերական գոտում հրդեհ է բռնկվել: Թաթարստանի իշխանությունները հաստատել են քաղաքի վրա հարձակումը, բայց որևէ հետևանքի մասին չեն հայտնել:

Բացի այդ, Դոնի Ռոստով ուղևորվող երկու լցանավեր վնասվել են Տագանրոգի ծոցում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով, հայտնել է մարզի ղեկավար Յուրի Սլյուսարը։ Նավերը դատարկ են եղել։ Երկու մարդ թեթև վիրավորվել է։ Անձնակազմը տարհանվել է նավերից մեկից։

Վորոնեժի մարզի Բորիսոգլեբսկի ռազմական օդանավակայանում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Astra-ն։ Տեղական իշխանությունները հաստատել են, որ Բորիսոգլեբսկ քաղաքում հայտարարվել է օդային տագնապ՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի լույս 8-ի գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի շրջանների վրա խոցել են 415 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի