«S-400-ի գնումը կարող է ազդել նաև Թուրքիային վաճառվող այլ ինքնաթիռների ու ուղղաթիռների պայմանագրերի վրա». Պենտագոն.

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) հայտնել է, որ Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Թուրքիային ամերիկյան արտադրության զինտեխնիկայի վաճառքի վրա. փոխանցում է ermenihaber-ը:

Ռուս-թուրքական գործարքը կարող է վատ անդրադառնալ ոչ միայն «F-35» կործանիչները Թուրքիային հանձնելու, այլև ամերիկյան ընկերությունների կողից արտադրվող «CH-47F Chinook» ուղղաթիռների «F-16» կործանիչների,  ինչպես նաև «UH-60 Black Hawk» ուղղաթիռների վաճառքի վրա:

Ավելի վաղ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բարձրագույն զինվորական հրամանատարությունները քանիցս հայտարարել էին, որ դաշինքի անդամ չհանդիսացող Ռուսաստանից «S-400» ՀՕՊ համակարգերի գնումը կարող է հանգեցնել Թուրքիային զենքի վաճառքի որոշ սահմանափակումների: Թուրքիայի արտգործնախար Մևլութ Չավուշօղլուն էլ վերջերս արած պատասխան հայտարարություններից մեկում ասել էր, որ Ռուսաստանի հետ պայմանագիրն արդեն կնքված է և այն հնարավոր չէ չեղարկել: Նա միաժամանակ ասել էր, որ Թուրքիան էլի ՀՕՊ համակարգերի կարիք ունի, որը կնախընտրի գնել իր դաշնակիցներից:

Ամերիկայան «Bloomberg» գործակալության տեղեկություններով՝ Պենտագոնը Կոնգրեսին ներկայացրած «գաղտնի» մակագրությամբ փաստաթղթում նշել է, որ Թուրքիան ինչքան էլ կարևոր գործընկեր լինի, այնուամենայնիվ, պետք է վերանայել նրա անդամակցությունը 8 երկրների համատեղ գործակցությամբ իրականացվող «F-35» կործանիչների նախագծին: