Եվրախորհրդարանը հաստատել է ուղևորների իրավունքների նոր համաեվրոպական կանոնները․ ինչ է այն ենթադրում

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Եվրախորհրդարանը հավանություն է տվել օդային ճանապարհով ժամանող ուղևորների իրավունքների վերաբերյալ նոր համաեվրոպական կանոններին։ DW-ն ներկայացնում է, թե ինչ է փոխվելու։

Մասնավորապես, ըստ նոր կանոնների՝ անվճար հարակից տեղեր կլինեն երեխաների հետ ճամփորդող ուղևորների համար։ Ծնողներն այժմ կկարողանան իրենց կողքին անվճար ամրագրել իրենց երեխաների համար ինքնաթիռներում։ Սա վերաբերում է նաև շարժունակության սահմանափակ հնարավորություններ ունեցող ուղևորներին ուղեկցողներին։

Տոմսերի գներ՝ առանց թաքնված հավելավճարների – Ավիաընկերությունները պարտավոր կլինեն ցուցադրել գներ, որոնք արդեն ներառում են ձեռքի ուղեբեռը։ Սա պետք է հեշտացնի սպառողների համար գների համեմատությունը։

Տոմսերի վրա անվան ուղղումները կլինեն անվճար։

Չվերթի ուշացման համար փոխհատուցումը կմնա ուժի մեջ։ Եթե ավիաընկերության մեղքով չվերթն ուշանում է ավելի քան երեք ժամ, ուղևորները դեռևս իրավունք կունենան ստանալ 250-ից մինչև 600 եվրո փոխհատուցում՝ կախված թռիչքի հեռավորությունից։ Նույն փոխհատուցումը հասանելի է նաև մեկնումից 14 օր առաջ հաղորդված չեղարկման դեպքում, եթե խնդիրն ավիաընկերությանն է։

Ուղևորները կունենան 9 ամիս՝ փոխհատուցման պահանջ ներկայացնելու համար։ Այս ժամանակահատվածից հետո ավիաընկերությունը պարտավոր է կա՛մ վճարել գումարը, կա՛մ գրավոր բացատրություն տրամադրել, թե ինչու փոխհատուցումը հնարավոր չէ ստանալ 30 օրացուցային օրվա ընթացքում։

Նոր կանոնների համաձայն՝ ավիաընկերությունը պատասխանատվություն չի կրում, եթե ուշացումը պայմանավորված է ուղևորի ագրեսիվ վարքագծով, անբարենպաստ եղանակային պայմաններով, բնական աղետներով կամ օդանավակայանի և/կամ գետնային սպասարկման ծառայությունների աշխատակիցների գործադուլներով։

Այլընտրանքային երթուղիներ – Ուղևորները կունենան իրենց վերջնական նպատակակետին հասնելու այլընտրանքային փոխադրման իրավունք։ Սա կարող է ներառել թռիչք դեպի իրենց վերջնական նպատակակետին մոտ գտնվող մեկ այլ օդանավակայան, այլ երթուղի, չվերթ այլ ավիաընկերությամբ կամ գնացքով ուղևորություն։ Ավիաընկերությունը պարտավոր է առաջարկել նման այլընտրանք երեք ժամվա ընթացքում։ Եթե դա հնարավոր չէ, ուղևորն իրավունք ունի ինքնուրույն կազմակերպել իր հետագա ճանապարհորդությունը, և ավիաընկերությունը պարտավոր է փոխհատուցել ծախսերը՝ մինչև սկզբնական տոմսի արժեքի 400%-ը։

Կանոնների ուժի մեջ մտնելուց հետո ավիաընկերությունները կունենան 12 ամիս՝ դրանք ներդնելու համար։ Հետևաբար, նախատեսվում է, որ դրանք լիովին պետք է գործեն մինչև 2027 թվականի ամառ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի