Թուրքական Roketsan-ն Ադրբեջանում կստեղծվի ձեռնարկություն, որը ներդրում կունենա հրթիռների արտադրության ոլորտում

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում կստեղծվի ձեռնարկություն, որը զգալի ներդրում կունենա հրթիռների արտադրության ոլորտում։ Այս մասին Անկարայում ադրբեջանական իշխանական APA-ի լրագրողի հետ զրույցում հայտարարել է թուրքական պաշտպանական Roketsan ընկերության գործադիր տնօրեն Մուրատ Իքինջին։

Նրա խոսքով՝ ընկերության ներդրումային նախագիծն Ադրբեջանում ներառում է նոր օբյեկտի շահագործման հանձնումը, որը զգալի ներդրում կունենա հրթիռների արտադրության մեջ։ Իքինջին ասել է, որ Roketsan-ը նաև մի շարք հաջող համատեղ նախագծեր է իրականացնում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի և ցամաքային զորքերի հետ։

«Roketsan-ը հանձնառու է Ադրբեջանում իրականացնել շատ կարևոր պաշտպանական արդյունաբերության նախագծեր։ Ներկայում մենք ունենք ներդրումային նախագիծ, որը շարունակում ենք իրականացնել։ Այս նախագծի շնորհիվ մենք Ադրբեջանում շահագործման կհանձնենք օբյեկտ, որը զգալի ներդրում կունենա հրթիռների արտադրության մեջ։ Մենք համագործակցում ենք բազմաթիվ ընկերությունների հետ, ստեղծում ենք ենթակառուցվածքներ, որոնք կապահովեն նմանատիպ արտադրանքի արտադրությունն Ադրբեջանում և կնպաստեն երիտասարդ ադրբեջանցի ինժեներների ու տեխնիկական մասնագետների վերապատրաստմանը»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի