Վերաքննիչ դատարանը Դավիթ Սանասարյանի արդարացման դատավճիռը թողեց անփոփոխ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ Սուրիկ Խաչատրյանի, դատավորներ՝ Ժենյա Մելիքսեթյանի և Արմեն Հովհաննիսյանի, որոշեց Դավիթ Սանասարյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանի արդարացման դատավճիռը թողնել անփոփոխ։

Ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում չարաշահել է լիազորությունները։ Մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Սամվել Ադյանի հետ և նախապես տեղյակ լինելով, որ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, մասնակցում է տարբեր գնման ընթացակարգերի և ստանում շահույթ, Սանասարյանն անտեսել է օրենքով սահմանված արգելքը, Ադյանին աշխատանքի է ընդունել ու նշանակել ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Ապա Ադյանի միջնորդությամբ նույն վարչությունում որպես գլխավոր մասնագետ աշխատանքի է ընդունել Գևորգ Խաչատրյանին։

Ադյանն ու Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, 2018-2019 թվականների ընթացքում ապօրինի կերպով միջամտել են ՊՎԾ-ի կողմից վերահսկվող օբյեկտներ հանդիսացող Առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին՝ պարտադրելով փոփոխել պահանջվող ապրանքների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից ու սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր։ 

Ըստ մեղադրանքի՝ Ադյանն ու Խաչատրյանը նպատակ են ունեցել հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը:

Գործով որպես մեղադրյալներ ներգրավվել են նաև Ադյանը, Խաչատրյանը և «Զորաշեն» ՍՊԸ-ն ղեկավարող Տարոն Ավետիսյանը, սակայն նրանք գործի քննության ընթացքում համաձայնել են, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Սա հետապնդումը դադարեցնելու ոչ արդարացնող հիմք է։

Ինչ վերաբերում է Սանասարյանին, նա մեղադրանքը չէր ընդունել, պնդել էր, որ պետք է հասնի արդարացման դատավճռի, քանի որ իր նկատմամբ հաշվեհարդար են տեսնում։

Քրեական հետապնդում հարուցելու պահին Արթուր Վանեցյանն ԱԱԾ պետն էր, իսկ Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարարը։ Անդրադառնալով Արսեն Թորոսյանի դրդապատճառներին՝ Սանասարյանն ասել էր, որ ՊՎԾ-ն Առողջապահության նախարարությունում ստուգումներ է իրականացնելու։

Քրեական գործը հարուցվել էր ԱԱԾ-ում։ Այն ժամանակ ԱԱԾ պետի պաշտոնը  զբաղեցնող Արթուր Վանեցյանը հայտարարել էր․ «Այն մեղադրանքը, որն առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է ցուցմունքներով, առերեսումներով, բայց չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել, երբ գործը կուղարկվի դատարան, այնտեղ հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել քրեական գործով»։

Եվգենյա Համբարձումյան