«Ուկրաինան ՆԱՏՕ-ում արտակարգ պաշտպանական կարողությունների աղբյուր է»․ Զելենսկին՝ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Լուրեր

05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Պաշտպանական արդյունաբերության ֆորումում։ Նա ներկայացրել է Ուկրաինայի հաջողությունները պատերազմի ժամանակ, առաջին հերթին՝ անօդաչու թռչող սարքերի արդյունաբերության ոլորտում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զելենսկին պնդել է, որ ուկրաինական ՀՕՊ համակարգերը խոցում են «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի ավելի քան 90%-ը, և սա աշխարհում լավագույն արդյունքն է։

«Դուք իսկապե՞ս կարծում եք, որ նման պաշտպանական կարողություններ ունեցող երկիրը պետք է լինի դաշինքից դուրս։ Ուկրաինան ՆԱՏՕ-ում արտակարգ պաշտպանական կարողությունների աղբյուր է»,- հռետորական հարց է ուղղել Զելենսկին քննարկման ներկաներին, որոնց թվում են եղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Նա նաև անդրադարձել է «երկարաժամկետ պատժամիջոցների» թեմային՝ Ռուսաստանի վրա հարվածներին, որոնք հասել են  մինչև Օմսկ։ Սիբիրում նավթավերամշակման գործարանի վրա հարձակումը բացառություն չէր, այլ իրականություն, ասել է Զելենսկին՝ հավելելով, որ Ռուսաստանում չկա որևէ խոշոր նավթավերամշակման գործարան, որն Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը չի ենթարկվել։

Զելենսկին հիշատակել է անօդաչու թռչող սարքերի մասին համաձայնագիրը՝ Drone deal-ը, որի համաձայն՝ Ուկրաինայի գործընկերները (ԵՄ և ՆԱՏՕ-ի երկրները, ինչպես նաև Ադրբեջանը և Պարսից ծոցի երկրները) կարող են ստանալ ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։

Միաժամանակ, Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը դեռևս ունի մեկ հիմնական առավելություն՝ բալիստիկան: Նա հավելել է, որ Եվրոպան պետք է կառուցի ամուր պաշտպանություն ռուսական հրթիռներից: Եվրոպան կարիք ունի իր սեփական ՀՕՊ համակարգերի, որոնք կարող են զանգվածաբար արտադրվել, և որոնք կարող են պաշտպանություն ապահովել ռուսական հարվածներից: Եվրոպան պետք է հնարավորինս շուտ մշակի իր սեփական ՀՕՊ համակարգերը՝ «հենց այսօր», և ոչ թե ապագայում, ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

«Մինչ այս պատերազմը շարունակվում է, խնդրում ենք օգնել մեզ հակաօդային պաշտպանության հրթիռներով։ Սա մեր գերակա խնդիրն է։ Մենք կարող ենք մնացած ամեն ինչ անել ինքներս»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի