Անկարայում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը․ կհայտարարվի տասնյակ միլիարդավոր դոլարի պայմանագրերի մասին

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովը։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկու օրվա ընթացքում Անկարայի նախագահական համալիրը կհյուրընկալի դաշինքի անդամ 32 երկրների ղեկավարներին, ինչպես նաև հազարավոր դիվանագետների, լրագրողների և ֆորումի այլ մասնակիցների:

Գագաթնաժողովի օրակարգում են ՆԱՏՕ-ի զսպման և պաշտպանության դիրքերի ամրապնդումը, եվրատլանտյան անվտանգությունը, պաշտպանական ծախսերը, դաշինքի ռազմավարական զարգացման նպատակները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերը: Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են նաև առաջնորդների միջև երկկողմ հանդիպումներ, մի շարք լրացուցիչ միջոցառումներ:

Անկարայում անհրաժեշտ բոլոր նախապատրաստական ​​աշխատանքները ավարտվել են, այդ թվում՝ անվտանգության, լոգիստիկայի, կապի և տեխնոլոգիական ենթակառուցվածքների ապահովումը, հաղորդում է թուրքական կողմը։

Պաշտոնական պատվիրակություններին ընդունելու համար կօգտագործվեն Էսենբողա, Անկարա և Մյուրտեդ օդանավակայանները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի նախագահությամբ կայանալիք գագաթնաժողովը կտևի երկու օր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից բացի՝ գագաթնաժողովին կմասնակցեն 31 դաշնակից երկրների և հրավիրված պետությունների ղեկավարներ։

Երկու օրվա ընթացքում կքննարկվեն դաշինքի ապագան ձևավորող գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցեր: Օրակարգի գլխավոր թեման անցյալ տարվա Հաագայի գագաթնաժողովում ստանձնած պարտավորությունների կատարումն է, որոնք նախատեսում են, որ դաշնակիցները մինչև 2035 թվականը պաշտպանությանը կհատկացնեն իրենց համախառն ներքին արդյունքի 5 տոկոսը։

«Ակնկալում եմ, որ Անկարայում երկրները կներկայացնեն հստակ, շոշափելի և հավաստի ծրագրեր՝ այս 5 տոկոսի նպատակին հասնելու համար»,- գագաթնաժողովից առաջ Անկարայում կայացած մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ռյուտեն նաև հայտարարել է, որ այսօր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի պաշտպանական արդյունաբերության ֆորումում կհայտարարվի տասնյակ միլիարդավոր դոլար արժողությամբ նոր պայմանագրերի մասին, որոնք կապահովեն զսպման և պաշտպանության համար անհրաժեշտ սարքավորումներ։

Գագաթնաժողովում, որը տեղի է ունենում Ուկրաինայի վրա Ռուսաստանի շարունակական հարձակումների ֆոնին, կարևոր թեմաներից է Կիևին շարունակական աջակցության անհրաժեշտությունը, մասնավորապես, օդային պաշտպանության հարցում։

Մարկ Ռյուտեն ընդգծել է, որ բոլոր դաշնակիցները «պետք է իրենց դերը կատարեն» այս հարցում, միաժամանակ, Չինաստանին, Հյուսիսային Կորեային և Իրանին բնութագրելով որպես Ռուսաստանի ներխուժման փորձի «գլխավոր կողմնակիցներ»։

Փորձագետները նշում են, որ մի ժամանակաշրջանում, երբ անորոշությունը շարունակվում է Եվրոպայում ԱՄՆ-ի երկարաժամկետ դերի վերաբերյալ, և Եվրոպան ապրում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր իր ամենավտանգավոր շրջաններից մեկը, Անկարայում վճռական որոշումներ կարող են կայացվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի