Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը պատերազմից ի վեր առաջին անգամ հանրությանն է ներկայացել․ նա մասնակցելե է Ալի Խամենիի հրաժեշտի արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
Բոլորը

Իրանի կոշտ գծի կողմնակից, նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մասնակցել է երկրի սպանված գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։ Սա հազվադեպ երևույթ է Խամենեիի հետ տարիներ շարունակ նրա օտարացումից հետո, գրում է CNN-ը:

Ահմադինեժադի պաշտոնավարման շրջանը բևեռացրել էր Իսլամական Հանրապետությունը, նրա նախագահությունը հայտնի էր դարձել հակասական աշխարհայացքով։ 2009 թվականին նրա վերընտրությունը հանգեցրել էր «Կանաչների շարժման»՝ այդ ժամանակ Իսլամական Հանրապետության պատմության մեջ ամենամեծ հակակառավարական բողոքի ցույցերին՝ քվեարկության կեղծման մեղադրանքների պատճառով։

Չնայած բողոքի ցույցերին՝ Խամենեին վճռականորեն կողմ էր արտահայտվել ընտրությունների արդյունքներին և աջակցել Ահմադինեժադին, չնայած նրանց հարաբերությունները վատացան հաջորդող տարիներին, և վերջին տարիներին նախկին նախագահը մնաց մեկուսացված։

Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ պատերազմի սկզբնական օրերին իր տան վրա կատարված հարվածի հետևանքով Ահմադինեժադը վիրավորվել էր։ Խամենեիի հրաժեշտի արարողությանը նրա մասնակցությունը պատերազմի մեկնարկից ի վեր նրա առաջին հայտնվել էր հանրությանը։

Միաժամանակ, այսօր Թեհրանի կենտրոնում հսկայական բազմություն է հավաքվել, մինչ Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հանրային հուղարկավորության արարողության ժամանակ փողոցներով անցնում է մեքենան՝ մի քանի դագաղներով։

Սգացողները՝ դրոշներ թափահարելով և Խամենեիի նկարները ձեռքներին, լցրել են փողոցը՝ վանկարկելով «Մա՛հ Ամերիկային» և «Մա՛հ Իսրայելին»։ Մի կին CNN-ին ասել է, որ դուրս է եկել՝ «վրեժ լուծելու առաջնորդի արյան համար»՝ հավելելով, որ «չի հրաժարվի այս նպատակից ոչ մի վայրկյան»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի