Իսրայելը սպառնում է Իրանի առաջնորդներին՝ մինչ Թեհրանում շարունակվում է Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Մինչ Իրանում անցկացվում է փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով սպանված գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ցանկացած իրանցի առաջնորդ, որը «կփորձի առաջ մղել Իսրայելը ոչնչացնելու ծրագրերը, կոչնչացվի», գրում է CNN-ը։

«Այաթոլլահ Խամենեին, որի հուղարկավորությունը տեղի է ունենում հիմա, վերացվել է Իսրայելի կողմից, քանի որ նա Իրանում և ամբողջ տարածաշրջանում նախաձեռնել և ղեկավարել է Իսրայելը ոչնչացնելու ծրագիրը»,- ասել է Կացը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածները «վերացրել են Իսրայելի առջև ծառացած անմիջական գոյաբանական սպառնալիքները և լրջորեն վնասել Իրանի ռազմավարական կարողությունները»։

Կացը նաև քննադատել է հուղարկավորության ժամանակ «Մա՛հ Թրամփին» վանկարկող սգացողներին՝ նրանց անվանելով «ամոթալի»։

Նշենք, որ Թեհրանում ընթանում է Իրանի սպանված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հիշատակին նվիրված մեծ երթը, դիակառքն անցնում է սգացողների մեծ բազմության միջով: Խամենեիի որդին՝ նրա իրավահաջորդ Մոջթաբան, հոր սպանությունից ի վեր դեռևս հրապարակայնորեն չի ներկայացել: Արարողության ժամանակ շատ սգացողներ ծածանում են կարմիր և սպիտակ դրոշ, որը խորհրդանշում է նահատակությունը և վրեժը շիա մուսուլմանական ավանդույթում։

Խամենեիի հուղարկավորությունը տեղի է ունենում իսլամական Մուհարրամ ամսին, երբ շիա մուսուլմանները հարգանքի տուրք են մատուցում Հուսեյնին և նրա նահատակությանը։

Այս շաբաթվա հիշատակի միջոցառումների շրջանակում Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իմամ Հուսեյնի սրբավայր Քերբալայում՝ Իրաքում, նույն վայրում, որտեղ տեղի է ունեցել հայտնի ճակատամարտը, նախքան հայրենի Մաշհադում գտնվող Իմամ Ռեզայի սրբավայրում Խամենեիին հուղարկավորելը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի