ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 11 մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Կիևին ու Կիևի մարզին։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 11 մարդ, տասնյակները վիրավորվել են, գրում է Current time-ը։

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ ռուսական հարվածի հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա։ Հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են ավելի քան 20 վայրերում։  Նա նշել է, որ ամենաբարդ  իրավիճակը Դարնիցկի և Պոդոլսկի շրջաններում է, որտեղ ռուսական ուժերն ուղղակիորեն հարվածել են բնակելի բարձրահարկ շենքերին։

Ընդհանուր առմամբ, վնասվել կամ ավերվել է 15 բնակելի շենք։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են Պոդոլսկիի շրջանում գտնվող ինը հարկանի շենքին հարվածի վայրում, որտեղ ավերվել են հինգից իններորդ հարկերը, փլատակների տակ դեռևս կարող են մարդիկ լինել։ Հետևանքների վերացման  աշխատանքները շարունակվում են Պոդոլսկի, Դարնիցկի, Գոլոսիևսկի և Օբոլոնսկի շրջաններում, որտեղ նույնպես վնասվել են բնակելի շենքեր, պահեստներ են այրվում։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ բժիշկների տվյալներով՝ Կիևի վրա թշնամու գիշերային հարձակման հետևանքով այս պահին 11 զոհ կա։ Առավոտյան հիվանդանոցում մահացել է վիրավոր մի տղամարդ։

Վիրավորվել է 46 մարդ։ Բժիշկները հոսպիտալացրել են նրանցից 27-ին, այդ թվում՝ երեք երեխայի։

Կիևի մարզում, ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկի տեղեկացմամբ, ռուսական հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել: Տուժածների թվում 9 ամսական աղջիկ կա: Նա ասել է, որ վիրավորների թիվը կարող է աճել: Նա նաև նշել է, որ իրավիճակն առավել լուրջ է Բուչայի շրջանում:

Երկաթուղու որոշ հատվածներում երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ են։ Դրանք վերաբերում են Խարկով-Խոլմ, Կամիանեց-Պոդոլսկի-Կիև, Խոլմ-Խարկով, Դնեպր-Իվանո-Ֆրանկովսկ և Լվով-Լոզովայա երթուղիներին: Ֆաստովի գծում իշխանությունները կազմակերպել են ավտոբուսային երթուղի Բոյարկայի և Կիևի միջև:

Օդեսայում ռուսական կողմը հարվածել է ավտոտնակների, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Վնասվել է մասնավոր տուն, վիրավորվել է մեկ մարդ։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին ի պատասխան ՝ «զանգվածային հարված են հասցրել ճշգրիտ հեռահար զենքով  ցամաքից, օդից և ծովից բազավորման, ինչպես նաև հարձակողական անօդաչու թռչող սարքերով»: Պնդում կա, որ ռուսական հարվածը վնասել է «ռազմարդյունաբերական օբյեկտներ, վառելիքի և էներգետիկայի օբյեկտներ Կիևում և Կիևի մարզում, ինչպես նաև ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներ Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Չերկասիի, Չեռնիգովի և Կիևի մարզերում»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի