Փաշինյանը խոստացավ Գոռավանում դպրոց կառուցել. գյուղը 412 աշակերտ ունի․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Վեդի համայնքի Գոռավան բնակավայր, որտեղ ծանոթացել է մանկապարտեզի շինարարական աշխատանքներին և զրուցել բնակիչների հետ։

Այցի առանցքային կետերից մեկը Գոռավանի նորակառույց մանկապարտեզի շինհրապարակն էր։ Ինչպես ներկայացրին Փաշինյանին՝ ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 300 միլիոն դրամ․ «Մանկապարտեզը լինելու է եռահարկ, ունենալու է 1100 քառակուսի մետր ընդհանուր տարածք և նախատեսված է 90 երեխայի համար։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են հունիսին և նախատեսվում է ավարտել մեկ տարվա ընթացքում»։

Վարչապետը կարևորել է այն փաստը, որ կիրառվում է նախագծերի տիպայնացման սկզբունքը։ Նույնատիպ նախագծով մանկապարտեզ է կառուցվում նաև այլ համայնքում։

«Սա սեփական արտադրություն է դառնում, ինչը ճիշտ է թե՛ ժամանակի խնայողության, թե՛ ծախսերի արդյունավետության տեսանկյունից»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Համայնքի բնակիչների հետ զրույցի ընթացքում բարձրացվել է նաև տեղի դպրոցի վերակառուցման հարցը։ Բնակիչները մտահոգություն են հայտնել շենքի անմխիթար վիճակի վերաբերյալ։ Տեղեկանալով, որ դպրոցն ունի 410 աշակերտ, վարչապետը խոստացել է խնդիրը ներառել առաջնահերթությունների ցանկում։

«Կարևորը աշակերտների առկայությունն է։ Եթե կան երեխաներ, մենք անպայման կապահովենք նրանց համար պատշաճ կրթական պայմաններ»,- շեշտել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։