Ծիրանը տենց խայսաթ ունի, մի տարի բերք է տալիս, մի տարի չի տալիս. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր, որտեղ զրուցել է բնակիչների հետ։ Նրանք վարչապետին են ներկայացրել ծիրանի բերքահավաքի ընթացքը։

«Իրացումը լավ է, հիմա հատիկը լավ է, չնայած բերքը քիչ է, դե եղանակն էր, ցրտահարություն եղավ, դրա համար։ Էս տարի գինը բարձրացել ա 500-800 դրամ»,- ասաց բնակիչներից մեկը։

Վարչապետն ընդգծեց նոր տեխնոլոգիաների, մասնավորապես՝ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման կարևորությունը՝ ջրային ռեսուրսների խնայողության և բերքատվության բարձրացման մասով

Դաշտաքարցիները վարչապետի առաջ բարձրացրին նաև դպրոցի անմխիթար վիճակի հարցը։ Բնակիչների խոսքով՝ դպրոցը դեռևս 2010 թվականից ունի 3-րդ կարգի վթարայնություն, չունի մարզադահլիճ, ճաշարան և խաղահրապարակ։

Արձագանքելով խնդրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Կառավարության «300 դպրոց» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում առաջնահերթություն է տրվելու հենց վթարային շենքերին։

«Եթե դպրոցը վթարային է, ուրեմն երեխեքը նոր դպրոց կունենան, դա հաստատ»,- հայտարարեց վարչապետը՝ հավելելով, որ համայնքը պետք է հստակեցնի իր առաջնահերթությունները՝ խնդիրները փուլ առ փուլ լուծելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։