Մոսկվայի դատարանը Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի մեջ մեղադրվողներին դատապարտել է մինչև 20 տարվա ազատազրկման

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Մոսկվայի դատարանը ռուսաստանցի քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալներին դատապարտել է երկարատև ազատազրկման, գրում է The Insider-ը։

NS/WP (National Socialism/White Power) շարժման ենթադրյալ առաջնորդ Միխայիլ Բալաշովը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Քննչական կոմիտեն նրան համարում է շարժման առաջնորդներից մեկը։

Գերատեսչության տվյալներով՝ Բալաշովը 2022 թվականին Մոսկվայում ստեղծել է «Մաքուր արյուն» շարժման բջիջ։ 50,000 դոլար պարգևատրման դիմաց նա ու մեկ այլ մեղադրյալ՝ Եգոր Սավելևը, ենթադրաբար, համաձայնել են սպանել Սիմոնյանին։ Սավելևը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

Այս գործում ներգրավված է եղել, ընդհանուր առմամբ, 12 մարդ։ Մնացած մեղադրյալները նույնպես ստացել են առնվազն վեց տարվա ազատազրկման պատիժ։

Եգոր Սավելևի և Միխայիլ Բալաշովի դեմ մեղադրանքներ էին առաջադրվել 2023 թվականի սեպտեմբերին։ Հատուկ  ծառայությունները հայտնել էին նույն թվականի հուլիսին Մարգարիտա Սիմոնյանի դեմ «ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից սպանության նախապատրաստման» խափանման մասին։

Ռուսաստանի ուժայինների վարկածով ՝ NS/WP-ի անդամները պատասխանատու են նաև հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ ձախողված մահափորձի համար։ Խումբը, ենթադրաբար, մտադիր էր սպանել նրան թունավորված պիցցայով։ Անցյալ տարվա դեկտեմբերին խմբի մյուս անդամները դատապարտվել են մինչև ցմահ ազատազրկման այս գործի շրջանակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի