Բրիտանացի պատգամավորները պահանջել են «Մաշան և արջը» հեռացնել սթրիմինգային ծառայություններից

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Ավելի քան 50 բրիտանացի պատգամավորներ բաց նամակ են հղել Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարար Լիզա Նանդիին՝ պահանջելով «Մաշան և արջը» մուլտսերիալը հեռացնել սթրիմինգային ծառայություններից, հաղորդում է The Guardian-ը, փոխանցում է Current time-ը։

Բողոքի պատճառը Netflix-ի՝ երկու նոր եթերաշրջաններ ձեռք բերելու և հեռարձակման լիցենզիան ընդլայնելու որոշումն է, որը ներառում է ավելի քան 100 երկիր, այդ թվում՝ բրիտանական ITVX ծառայությունը։ Նամակը, որը նախաձեռնել է Լիբերալ դեմոկրատական կուսակցության պատգամավոր Թոմ Գորդոնը, պնդում է, որ չորսամյա Մաշայի որոշ չարաճճիություններ, որը չի առանձնանում «նրբությամբ», «քարոզչական բովանդակություն» են պարունակում։

Կոնկրետ բողոքները վերաբերում են երկու դրվագների. մեկում Մաշան հայտնվում է տանկային սաղավարտով, իսկ մյուսում՝ НКВД հիշեցնող գլխարկով։

Պատգամավորները կարծում են, որ սա «ակտիվորեն նպաստում է խորհրդային ռազմական խորհրդանիշների տարածմանը փոքր երեխաների շրջանում համաշխարհային լսարանի համար»։ Նամակի հեղինակները մեջբերել են Ուկրաինայի Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի մեկնաբանությունները, որտեղ նշվում է, որ «Մաշան և արջը» պարզապես մուլտֆիլմ չէ, այլ ռուսական փափուկ ուժի գործիք, որը «Մաշայի վարքագծով ծաղրում է այլ ազգերի ավանդույթները և նորմալացնում խորհրդային խորհրդանիշներն ու ռազմատենչ թեմաները»։

Animaccord Studio-ն հերքում է բոլոր մեղադրանքները։ Դրա ներկայացուցիչ Մելանի Բոնվիչինոն դրանք անվանել է «կեղծ և զրպարտչական»՝ ընդգծելով, որ ընկերությունը երբեք պետական ​​ֆինանսավորում չի ստացել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի