Նովոռոսիյսկում բենզինը վերջացել է․ այստեղ է գտնվում Ռուսաստանի նավթային հիմնական նավահանգիստներից մեկը

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

ՌԴ Նովոռոսիյսկի իշխանությունները պաշտոնապես ընդունել են բենզալցակայաններում վառելիքի բացակայությունը, հաղորդում է տեղական 93.RU լրատվամիջոցը՝ հղում անելով քաղաքային կառավարման կենտրոնին: Վառելիքի քարտերով լիցքավորվում են միայն ձեռնարկությունների աշխատակիցների մեքենաները. մի քանի կայաններում դեռևս դիզելային վառելիք կա։

Բնակիչների համար ստեղծվել է առցանց քարտեզ՝ բենզալցակայաններում վառելիքի առկայությանը հետևելու համար: The Insider-ն ուսումնասիրել է այս տվյալները: Քարտեզի համաձայն՝ հուլիսի 3-ի կեսօրին որոշ կայաններում կրկին բենզին հայտնվել է։ Այնուամենայնիվ, կայանների քարտերի վերաբերյալ տեղեկատվությունը ցույց է տալիս, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Մի քանի բենզալցակայաններում գրանցվել են 30-ից 100 մեքենայի հերթեր: Ըստ սոցցանցերի մեկնաբանությունների՝ որոշ կայաններում վառելիքը հասանելի է միայն քարտերով՝ անհատների համար 50 կամ 20 լիտր սահմանաչափով, և որ բենզինի պաշարները «միայն երկու ժամվա համար են»։ Մի քարտում նշվել է, որ վառելիքը հասանելի է բոլորին, բայց միայն բաքի լիցքավորման համար: Մի քանի կայաններում AI-92 բենզինը նշված էր 65,55 ռուբլի մեկ լիտրի համար, մինչդեռ մյուսներում գինը հասել էր 115 ռուբլու՝ մեկ լիտրի համար, իսկ AI-95-ը՝ մինչև 125 ռուբլի:

Հունիսի 28-ին, ըստ 93.RU-ի, AI-92 և AI-95 բենզինը հասանելի էր քաղաքի բենզալցակայանների մինչև 20%-ում: Նովոռոսիյսկում բենզինի պակասի մասին բողոքները ստացվում են հունիսի 10-ից: Տեղի բնակիչներն իրավիճակի սրումը մասամբ կապում են այն փաստի հետ, որ Ղրիմում վառելիքի վաճառքի դադարեցումից հետո թերակղզուց վարորդները սկսել են ժամանել քաղաք և բենզին գնել տարաներով։

Նովոռոսիյսկը գտնվում է Կրասնոդարի երկրամասում՝ Սև ծովի հյուսիսարևելյան ափին: Այն Ռուսաստանի հիմնական նավթային հանգույցներից է: Նավահանգստով է անցնում նավթի և նավթամթերքի հոսքը։ Շեսխարիսի նավթային տերմինալը ստանում է հում նավթ և նավթամթերք, իսկ Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի տերմինալն օգտագործվում է Սև ծովով նավթ արտահանելու համար։

Միևնույն ժամանակ, Կրասնոդարի երկրամասի խոշոր նավթավերամշակման գործարանները գտնվում են տարածաշրջանի այլ վայրերում, այդ թվում՝ Տուապսեում, Աֆիպսկում, Իլսկիում և Կուբանի Սլավյանսկում: Վերջին ամիսներին այս օբյեկտները բազմիցս ուկրաինական հարձակումների թիրախ են դարձել։ Օրինակ՝ հունիսի 28-ին Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասի Սլավյանսկի նավթավերամշակման գործարանին, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել նավթավերամշակման գործարանում: Հարձակման են ենթարկվել նաև Նովոռոսիյսկի նավթային ենթակառուցվածքները, այդ թվում՝ Շեշխարիսի տերմինալը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի