ԱՄՆ-ը մտավախություն է ունեցել, որ Իսրայելը մահափորձ է ծրագրել Իրանի գլխավոր բանակցողներ Արաղչիի և Ղալիբաֆի դեմ. NYT

Լուրեր

03.07.2026 | 13:23
Եթե ԱԺ նախագահ ընտրվեմ, չեմ շարունակի լինել հայ-թուրքական հարցերով բանագնաց. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 13:15
Փաշինյանի անունը հեռացվել է Եկատերինբուրգում կայանալիք միջոցառման ելույթ ունեցողների ցանկից
03.07.2026 | 13:03
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
03.07.2026 | 12:52
ՌԴ-ից Ադրբեջանով 14 վագոն ցորեն է ուղարկվել Հայաստան
03.07.2026 | 12:41
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 12:30
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.07.2026 | 12:21
Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է
03.07.2026 | 12:15
Փաշինյանն Իրան է մեկնել // Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է․ ԼՈՒՐԵՐ
03.07.2026 | 12:08
ԱՄՆ-ը մտավախություն է ունեցել, որ Իսրայելը մահափորձ է ծրագրել Իրանի գլխավոր բանակցողներ Արաղչիի և Ղալիբաֆի դեմ. NYT
03.07.2026 | 12:02
Նոր տոնական օր՝ տոնացույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 11:56
Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 11:52
Այսօր հանրապետությունում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի
03.07.2026 | 11:39
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
03.07.2026 | 11:20
Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Բելգորոդին. զոհ կա
03.07.2026 | 11:11
«Արտյոմին ու Գոռին չոտկի կտաս, մնացածին՝ 20 պակաս ես տալում, հարցը լուծվում ա»․ ՀԿԿ ձայնագրություն
Բոլորը

ԱՄՆ-ը մտավախություն է ունեցել, որ Իսրայելը դավադրություն էր կազմակերպում Իրանի գլխավոր բանակցողներին սպանելու համար խաղաղության բանակցությունների կեսին, և Ամերիկան ​​նույնիսկ երրորդ երկրների միջոցով զգուշացրել է Թեհրանին ռիսկերի մասին։ Այս մասին ասել են պաշտոնական աղբյուրները։

The New York Times-ը հաղորդում է, որ Իսրայելի կողմից խաղաղության բանակցությունները խափանելու մտավախություններն աճել են ապրիլին, քանի որ ԱՄՆ-ը ​​կարծում էր, որ հրեական պետությունն «աչք է դրել» Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի վրա։ Այս երկու պաշտոնյաները հաստատելու էին ԱՄՆ-ի հետ կնքված ներկայիս խաղաղության համաձայնագիրը։ Եթե նրանք սպանվեին, դա, հավանաբար, կերկարաձգեր հակամարտությունը, ինչպես Իսրայելի կողմից նախորդ սպանությունները։

Հայտնի էր, որ Արաղչին և Ղալիբաֆը մարտին ընդգրկվել էին, այսպես կոչված, «սպանվողների ցուցակում», որը կազմված էր Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներից, որոնց Իսրայելը փորձում էր հեռացնել։

Reuters-ի հաղորդմամբ, սակայն, երկու առաջնորդները հանվել են ցուցակից ԱՄՆ-ի միջամտությունից հետո, երբ բանակցությունները սկսել են ընթացք ստանալ։

Ամերիկա-իրանական բանակցությունները նախկինում դադարեցվել էին Իսրայելի կողմից հարվածի պատճառով, որի հետևանքով սպանվել էր Ալի Լարիջանին՝ Իրանի ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան, որը մարտին գլխավորում էր բանակցությունները։

NYT-ի աղբյուրները հայտնել են, որ չնայած Արաղչիին և Ղալիբաֆին ողջ պահելու հստակ հրամանին՝ ամերիկացի պաշտոնյաները դեռևս մտահոգված էին, որ Իսրայելը կփորձել սպանել նրանց, ինչն ԱՄՆ-ին դրդել է խնդրել Մերձավոր Արևելքի երկրներին՝ զգուշացնել Իրանին հարձակման հնարավորության մասին։

Այս մտավախություններն առավել իրական են դարձել ապրիլին Ղալիբաֆի՝ Պակիստան կատարած այցի ժամանակ, որտեղ նա հանդիպել էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Մինչ Իրանն ԱՄՆ-ից երաշխիքներ էր սպասում, որ իրենց պատվիրակությունն անվտանգ կլինի ուղևորության ընթացքում, հաղորդվել է, որ Իսլամաբադից Ղալիբաֆի վերադառնալու ընթացքում Իրանի անվտանգության ուժերը տեղեկացրել են ինքնաթիռի վրա հարձակվելու իսրայելական ենթադրյալ ծրագրի մասին, իսրայելական երկու կործանիչներ են հայտնաբերվել Իսլամական Հանրապետության օդային տարածք մտնելիս, հայտնել են երկու պաշտոնյաներ։

Սա կրկնում է Ղալիբաֆի ավագ խորհրդական Մահդի Մոհամմադիի պնդումները, որն ասել է, թե ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Մաշհադում, որը Պակիստանին ամենամոտ իրանական օդանավակայանն է։

Պատվիրակությունը ստիպված է եղել ութժամյա ցամաքային ուղևորություն կատարել Թեհրան՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ասել էր Մոհամմադին։

Այնուհետև Ղալիբաֆը Արաղչիի հետ մեկնել էր Կատար, իսկ անցյալ ամիս՝ Շվեյցարիա՝ Վենսի և ամերիկացի բանակցողների հետ ևս մեկ անձնական հանդիպման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի