Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով շուրջ 3000 մարդ է տարհանվել

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Ֆրանսիայի հարավում գրեթե 3000 բնակիչ է տարհանվել անտառային զանգվածային հրդեհի պատճառով, հաղորդում է AFP-ն: Ներկայում մի քանի հրդեհներ են մոլեգնում ոչ միայն երկրի հարավում, այլև հարավ-արևմուտքում: Պատճառը շաբաթներ շարունակվող տաք և չոր եղանակն է: Վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի խոսքով՝ հրդեհները սկսվել են դրանց կանխատեսումից երկու-երեք շաբաթ շուտ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բնակիչների տարհանումը պայմանավորված է եղել Պրովանս-Ալպեր-Կոտ դ’Ազուր շրջանի Սենտ-Մարի-լա-Մեր համայնքի մոտակայքում բռնկված հրդեհով: Տարհանվածների գրեթե կեսն ապրում էր ճամբարներում. հրդեհը տասնյակ ավտոտնակներ է ոչնչացրել:

Ավելի հզոր հրդեհ է բռնկվել Օքսիտանի տարածաշրջանում գտնվող Պուզոլ-Միներվուա փոքրիկ կոմունայի  մոտ։ Այնտեղ այրվել է մոտ ինը քառակուսի կիլոմետր բուսականություն։

Մոտ 800 հրշեջ, 150 մեքենա և մի քանի հրշեջ ինքնաթիռներ աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ։ Մինչև 70 կմ/ժ արագությամբ ուժեղ քամիները բարդացնում են կրակի դեմ պայքարը։

Հրդեհներ են բռնկվել նաև Մարսելից հյուսիս՝ Ռոնյակ և Լանսոն-Պրովանս համայնքների մոտ (երեքն էլ գտնվում են Պրովանս-Ալպեր-Կոտ դ’Ազուր տարածաշրջանում)։ Այս հրդեհները հանգեցրել են Մարսելի, Բորդոյի և Ավինյոնի միջև որոշ գնացքների չեղարկման։

Մարսելում կայացած մամուլի ասուլիսում վարչապետ Լըկորնյուն հայտարարել է, որ միայն հուլիսի 1-ին Ֆրանսիայում այրվել է 12 քառակուսի կիլոմետր տարածք։ Նրա խոսքով՝ հրդեհների սեզոնի սկզբից ի վեր բռնկվել է շուրջ 7000 օջախ, որի արդյունքում ամբողջ երկրում այրվել է 87 քառակուսի կիլոմետր տարածք։

Ֆրանսիայում ուժեղ անտառային հրդեհները հունիսյան ռեկորդային շոգի ալիքի արդյունք են, որը տևել է 11 օր։ Շատ շրջաններում օդի  ջերմաստիճանը բարձրացել էր 40°C-ից։

Météo-France-ը կանխատեսում է, որ Ֆրանսիայում ջերմաստիճանը կրկին կբարձրանա հաջորդ շաբաթ, սակայն չի սպասվում, որ այն կհասնի հունիսյան մակարդակին։ Հաշվի առնելով կանխատեսումը՝ Ներքին գործերի նախարար Լորան Նունեսը բարձր զգոնության կոչ է արել։

«Առաջիկա օրերը դժվար կլինեն»,- ընդգծել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի