Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Թեհրանի կրոնական համալիր՝ հրաժեշտի արարողության համար

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից փետրվարի 28-ին իրականացված հարվածների հետևանքով զոհված Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Թեհրանի Մեծ Մոսալա կրոնական համալիր՝ հրաժեշտի արարողության համար։ Այս մասին հաղորդում են իրանական  պետական ​​լրատվամիջոցները, փոխանցում է France 24-ը։

«Իսլամական հեղափոխության նահատակված առաջնորդի մարմինը Իմամ Խոմեյնիի Մեծ Մոսալլայում է»,- գրել է IRNA-ն տելեգրամում։

Իրանի իշխանությունները սպասում են միլիոնավոր մարդկանց և օտարերկրյա պաշտոնյաների, որոնք կմասնակցեն Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը։

Պակիստանը, որը Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի վերաբերյալ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների հիմնական միջնորդն է, հայտարարել է, որ երկրի վարչապետ Շեհբազ Շարիֆը ներկա կլինի Թեհրանում շաբաթ կայանալիք արարողությանը: Չինաստանը, Աֆղանստանը և Իրանի հարևանները կովկասյան տարածաշրջանում նույնպես հայտարարել են ներկայացուցիչների ուղարկելու մասին։

Թեհրանի գլխավոր բանակցող, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հինգշաբթի կոչ էր արել մեծ թվով մարդկանց մասնակցել միջոցառմանը՝ որպես վրեժ գերագույն առաջնորդի մահվան համար, որը տեղի է ունեցել ԱՄՆ-Իսրայել հարվածների ժամանակ պատերազմի առաջին օրը:

«Ազգի վրեժխնդրության կոչը պետք է հնչի ամբողջ աշխարհի ականջներին»,- հայտարարել էր Ղալիբաֆը։

Խամենեիի հուղարկավորությունը, որը սկզբում հետաձգվել էր պատերազմի գագաթնակետին, տեղի է ունենում այն ժամանակ, երբ Իրանը և Միացյալ Նահանգները պահպանում են փխրուն հրադադարը՝ հակամարտությունը դադարեցնելու նախնական համաձայնագիր ստորագրելուց հետո։

Պաշտոնյաների խոսքով՝ արարողություններին կմասնակցի 15-20 միլիոն մարդ, ինչն այն կդարձնի երկրի պատմության մեջ ամենամեծ պետական ​​հուղարկավորությունը։

Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Նա այսօր Թեհրանում կմասնակցի Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի