ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ֆինանսավորում կտրամադրի`«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրի իրականացման համար։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից տեղեկացրին, որ համապատասխան վարկային պայմանագիրը ԵԱԶԲ-ի տարեկան ժողովի և Բիզնես ֆորումի շրջանակում ստորագրել են ԵԱԶԲ-ի ավագ գործադիր տնօրեն, նախագծային բլոկի ղեկավար Սերգեյ Իգնատովը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն Նիկոլայ Վեդենինը։

Կնքված պայմանագրի շրջանակում ԵԱԶԲ-ն ԶՊՄԿ-ի համար տրամադրում է 120 մլն ԱՄՆ դոլարի չափով չվերականգնվող վարկային գիծ։ Ներգրավված միջոցները կուղղվեն ընկերության ներդրումային ծրագրի իրականացմանը, որը նախատեսում է հանքաքարի վերամշակման ծավալների ավելացում՝ որպես ձեռնարկության զարգացման երկարաժամկետ ծրագրի մաս։

«Ֆինանսավորումը կուղղվի արտադրական ցիկլի արդյունավետության բարձրացման ծրագրի իրականացմանը։ Սա արտացոլում է ԵԱԶԲ-ի գործունեության կարևոր ուղղություններից մեկը՝ մասնակցությունը տարածաշրջանում արդյունաբերության արդիականացման երկարաժամկետ ֆինանսավորմանը՝ հենվելով առկա արդյունաբերական ներուժի վրա»,– նշել է ԵԱԶԲ-ի ավագ կառավարող տնօրեն, նախագծային բլոկի ղեկավար Սերգեյ Իգնատովը։

«Ներգրավված ֆինանսավորումը մեզ հնարավորություն կտա հետևողականորեն իրականացնել ներդրումային ծրագիրը, որի նպատակն է ավելացնել հանքաքարի վերամշակման ծավալները։ Սա կարևոր քայլ արդյունավետության բարձրացման, տեխնիկական վերազինման և արտադրության երկարաժամկետ կայուն զարգացման ապահովման ճանապարհին», – նշել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ  ֆինանսական տնօրեն` Նիկոլայ Վեդենինը։