Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Լուրեր

23.10.2026 | 10:33
Կարգալույծ հռչակված քահանաները ևս պարտվեցին Եկեղեցուն. հոգևոր հովվի պաշտոնում վերականգնելու գործերը կարճվել են
23.10.2026 | 10:22
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 10:10
Արման Ծառուկյանը հարձակվել է Դիլոն Դենիսի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 10:04
Նոյեմբերի 11-ին կայանալիք ՀԱՊԿ նիստում կարող է որոշում կայացվել Հայաստանի անդամակցության հարցով․ Մասադիկով
23.10.2026 | 09:55
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանին՝ սահմանային անվտանգության և TRIPP-ի երթուղիների պաշտպանության համար
23.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 09:30
Եվրոպա լիգա. Զախարյանի գոլը, «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
Բոլորը

Գործադիրը հաստատել է ՀՀ 2027-2029 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ), որը ներկայացնում է Կառավարության տնտեսական և հարկաբյուջետային, այդ թվում՝ պարտքային և ծախսային քաղաքականությունները եռամյա ժամանակահատվածում:

2027-2029թթ միջնաժամկետ հատվածում ՀՀ Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են՝ ՀՀ անվտանգության ամրապնդումը, տնտեսական ենթակառուցվածքների զարգացումն ու հասանելիության բարձրացումը, մարդկային կապիտալի զարգացումը: Միջնաժամկետ հատվածում կիրականացվեն սոցիալական, կրթական, առողջապահական, ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ, որոնց արդյունքում ի թիվս այլ թիրախների, կապահովվի մի շարք առանցքային թիրախների իրագործումը։

Մասնավորապես՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի փուլային ներդրման շարունակական իրականացում՝ բնակչության նոր խմբերի ներառմամբ, որի արդյունքում կապահովվի առողջապահական ծառայությունների մատչելիությունը, հասանելիությունը և որակի բարձրացումը, մասնագիտական կրթության ոլորտում կմշակվեն և կներդրվեն տնտեսության ժամանակակից պահանջներից բխող նոր մասնագիտությունների կրթական ծրագրեր՝ մեծացնելով շրջանավարտների մրցունակությունն աշխատաշուկայում, բարձրագույն կրթության ծրագրերում կխթանվի գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, շարունակվելու են մանկապարտեզների և դպրոցների կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները, որոնք ապահովվելու են անհրաժեշտ գույքով և սարքավորումներով, բարելավելու է ընտանեկան/ անապահովության նպաստների համակարգը և այլն։