Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վենեսուելայում հունիսի 24-ի երկրաշարժերից հետո հազարավոր մարդիկ գիշերում են գերբնակեցված ապաստարաններում կամ բաց երկնքի տակ։ Այս պահի դրությամբ՝ պաշտոնապես հաստատվել է 2295 մարդու մահը։ ՄԱԿ-ը գնահատում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ անհետ կորած են։ Ավելի քան 11,000 մարդ վիրավորվել է, գրում է Euronews-ը։

Նշվում է, որ արտակարգ իրավիճակը բացահայտել է Վենեսուելայում բժիշկների մշտական պակասը, որը տարիների տնտեսական ճգնաժամի, թերֆինանսավորման և զանգվածային արտագաղթի արդյունք է։ Հումանիտար կազմակերպությունների աշխատակիցները զգուշացնում են ճգնաժամի մասին, որն արագորեն հսկողության տակ չվերցնելու դեպքում առաջիկա օրերին և շաբաթներին ավելի շատ կյանքեր կխլի։

«Գլխավոր խնդիրը, որ մենք տեսնում ենք մոտ ապագայում, վարակներն են  հիվանդների մոտ, որոնք բոլորից երկար են մնում աղետի գոտում։ Մենք արդեն ապրել ենք ծանր տրավմաների մի շրջան, և այն կշարունակվի, բայց հիմա վարակները իրավիճակն ավելի են բարդացնում իրավիճակը»,- ասել է մայրաքաղաք Կարակասի Hospital del Oeste  հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Էուխենիո Կովան։

Բարեգործական կազմակերպությունները նաև զգուշացնում են, որ ենթակառուցվածքներին հասցված լուրջ վնասը կարող է հիվանդությունների բռնկումների պատճառ դառնալ ամենաշատ տուժած տարածքներում։

«Ուժեղ շոգ է, և մեծ մտահոգություն կա վարակիչ հիվանդությունների փոխանցման վերաբերյալ։ Թափոնների կառավարումը լուրջ մարտահրավեր է։ Երբ տեսնում եք ավերածությունների մասշտաբները, դրանց կառավարումը լուրջ անհանգստություն է  առաջացնում »,- ասել է ՄԱԿ-ի Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մարդասիրական գործակալության խոսնակ Վերոնիկ Դյուրուն։

ԱՄՆ Հարավային հրամանատարության ղեկավար Ֆրենսիս Դոնովանի խոսքով՝ Պենտագոնը մոտ 2000 ամերիկացի զինվորականի է տեղակայել տարբեր առաքելությունների համար՝ Վենեսուելային օգնություն ցուցաբերելու նպատակով։ ԱՄՆ Պետքարտուղարության հարյուր աշխատակիցներ տեղակայվել են այս գործողություններին աջակցելու համար։

Զինվորականները վերանորոգել են Կարակասը սպասարկող գլխավոր միջազգային օդանավակայանի՝ երկրաշարժից վնասված թռիչքուղին՝ մարդասիրական օգնության ժամանումն ապահովելու համար, ափամերձ շրջաններում ռազմածովային նավեր են տեղակայել՝ ինքնաթիռով տեղափոխված փրկվածներին ընդունելու համար։ Դոնալդ Թրամփի վարչակազմը բարեգործական կազմակերպությունների և ՄԱԿ-ի միջոցով Վենեսուելային խոստացել է 300 միլիոն դոլարի օգնություն։ Սակայն սա անհրաժեշտ աջակցության միայն մի փոքր մասն է. ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, արբանյակային պատկերների վերլուծության հիման վրա, գնահատում է, որ երկրաշարժի նյութական վնասը գերազանցում է 6,7 միլիարդ դոլարը։

Վերջին օրերին որոնողափրկարարական աշխատանքներին օգնելու համար ժամանել են ևս 50 միջազգային թիմեր, այդ թվում՝ մասնագետներ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Էկվադորը և Իսրայելը, որոնք Վենեսուելայի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ չունեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի