ՌԴ-ում եմ ապրել ու աշխատել․ իմ նմաններին արգելելու եք ընտրել․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

«Օրենքի նախագիծը մշակվել է էմոցիոնալ հենքի վրա և ամբողջությամբ հակասահմանադրական է, որովհետև քաղաքացու ամենակարևոր իրավունքներից մեկը՝ ընտրելու իրավունքը, սահմանափակվում է»,-ԱԺ-ում հայտարարեց անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ-ն այսօր քննարկում է «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ըստ որի` նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 366 և ավել օր չգտնվելու դեպքում ՀՀ քաղաքացին կամ ռեզիդենտ հանդիսացող անձինք չեն կարողանա մասնակցել ընտրություններին կամ հանրաքվեներին։

«Եվ հիմա շատ հեռու էլ չգնանք, վերցնեմ իմ կյանքի օրինակը. հանգամանքների բերումով տասը տարի դրսում եմ աշխատել, Ռուսաստանում եմ աշխատել՝ այստեղ աշխատանք չունենալու պատճառով, նաև իմ հայացքների հետ կապված և այլն:

Աշխատել եմ Ռուսաստանում, ես այնտեղ բուհ եմ ավարտել, տեխնիկական գիտությունների թեկնածու եմ եղել և կարող էի կես ժամում, պատկերավոր ասած, քաղաքացի լինել: Քաղաքացի չեմ դարձել, որովհետև սիրել եմ Հայաստանը, մտածել եմ՝ վաղը չէ մյուս օրը վերադառնալու եմ, ընտրելու եմ, ընտրվելու եմ և այլն:

Հիմա դուք, փաստորեն, իմ նմաններին արգելում եք ընտրել: Դա որքանո՞վ է արդարացի՝ սահմանադրականությունը մի կողմ թողած»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։