Եվրոպա գնացող ՔՊ-ի մտքով ո՞նց է անցել այս կարգավորումը, որից աշխարհը հրաժարվում է․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ՔՊ-ն իր վարչությունում որոշում է՝ որն է Հայաստանը, որը՝ չէ, որ գյուղերն են հայկական, որ գյուղերը հայկական չեն։ Հիմա էլ վարչության հերթական նիստում որոշել են Հայաստանի քաղաքացիներից ովքեր իրավունք ունեն քվեարկելու, ովքեր՝ չէ, ու եկել են այստեղ, «Կիկոսի մահն» են բեմադրում»,- այս մասին ԱԺ-ում ընտրական ցենզ սահմանելու նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ-ն այսօր քննարկում է «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ըստ որի` նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 366 և ավել օր չգտնվելու դեպքում ՀՀ քաղաքացին կամ ռեզիդենտ հանդիսացող անձինք չեն կարողանա մասնակցել ընտրություններին կամ հանրաքվեներին։

«Հայաստանի քաղաքացիների մասին եք խոսում, դուք ուզում եք Հայաստանի քաղաքացիների մի մասին զրկել քվեարկելու իրավունքից։ Այն Հայաստանի քաղաքացին, ով պարտավորություն ունի բանակում ծառայելու, ով հարկեր է վճարում, այն Հայաստանի քաղաքացին, ով այստեղ ունի պարտավորություններ… դուք պարտավորությունների ծավալը չեք փոխում, բայց իրավունքները սահմանափակում եք։

Իբր «Եվրոպա գնացող» ՔՊ-ի մտքով ո՞նց է անցել այս կարգավորումը, որից աշխարհը հետ է կանգնում։ Մեծ Բրիտանիայում ընդամենը վերջերս են նման կարգավորումը չեղարկել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։