Ձեր մեղավորությամբ ՀՀ-ն վերածվել է քաղկալանավայրի՝ բաց երկնքի տակ․ Մանուկյանը դիմեց ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանը սահուն կերպով գլորվում է դեպի ֆաշիստական ռեժիմ։ Եվ դա տեղի է ունենում ուրսուլաֆոնդերլայենների, կայակալլասների, մարդասպանների և եվրոպական այլ բարձրաստիճան պաշտոնյաների ծափահարությունների ներքո»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մամուլիսի ասուլիսին զուգահեռ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Ակցիայի շրջանակներում մասնակիցները խիստ քննադատության ենթարկեցին Հայաստանի գործող իշխանություններին և եվրոպական կառույցներին շեշտելով՝ երկիրը սահուն կերպով վերածվում է «ֆաշիստական ռեժիմի», ինչը տեղի է ունենում եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների լուռ աջակցության և «ծափահարությունների» ներքո։

«Հենց ձե՛ր մեղավորությամբ է, որ հայաստանյան «փոքրիկ Հիտլերը» բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում։ Ձեր մեղավորությամբ է, որ Հայաստանը վերածվել է քաղկալանավայրի՝ բաց երկնքի տակ։ Ձեր մեղավորությամբ է, որ ապօրինի քրեական հետապնդման են ենթարկվում Անդրանիկ Թևանյանը, Ավետիք Չալաբյանը և «փոքրիկ Հիտլերի» մյուս բոլոր գաղափարական-քաղաքական ընդդիմախոսները։ Ձեր մեղավորությամբ է, որ հարձակում է իրականացվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, ոտնահարվում է Հայաստանի Սահմանադրությունը, ճնշման են ենթարկվում բոլոր ընդդիմախոսները։ Օրը ցերեկով հայրենիքի գողերը դարձան նաև ձայնագողեր ու գողացան ընտրողների քվեն։ Ձեր մեղավորությամբ էր, որ Արցախը դավադրաբար հանձնվեց, ու Հայաստանը հիմա դարձել է աշխարհաքաղաքական բախումների մանրադրամ։ Եվ դուք այս ամենի առաջ աչք եք փակում, որովհետև դուք թքած ունեիք, թե ինչ էր տեղի ունենալու արցախցիների հետ, թքած ունեք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի ժողովրդի հետ, թքած ունեք անգամ, թե ինչ է տեղի ունենում ուկրաինացի ժողովրդի հետ։ Ձեզ համար ամենակարևորն այն է, որ դուք ձեր «խամաճիկների» միջոցով հակառուսական գործիք դարձրած ձեր այդ կեղտոտ քարոզարշավը և ծրագրերն իրականացնեք»։

Մանրամասները՝ տեսանյութում։