«Ընտրական իրավունքը բացարձակ չէ․ պետություններն այն սահմանափակելու հայեցողություն ունեն»․ ՆԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վենետիկի հանձնաժողովը բազմաթիվ խորհրդատվական կարծիքներ ունի Հայաստանի Հանրապետությանը տրամադրած, այդ թվում՝ 2015 թվականին Սահմանադրության մասով, բայց քանի որ խորհրդակցական մարմնի կողմից են տրամադրված կարծիքները, իհարկե, արժևորելով ամբողջ մասնագիտական ներուժը, Հայաստանի Հանրապետությունը որոշել է այս կամ այն առաջարկն ընդունել կամ չընդունել: Այս մասին ԱԺ-ում ընտրական ցենզ սահմանելու մասին խոսելիս նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ-ն այսօր քննարկում է «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ըստ որի` նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 366 և ավել օր չգտնվելու դեպքում ՀՀ քաղաքացին կամ ռեզիդենտ հանդիսացող անձինք չեն կարողանա մասնակցել ընտրություններին կամ հանրաքվեներին։

«Ընդ որում՝ առաջարկներից մեկը վերաբերել է նաև պասիվ ընտրական իրավունքի համար նախատեսված ցենզին: Այդուհանդերձ, հաղթահարելով կարծիքը, ի վերջո, Սահմանադրության մեջ և մնացյալ օրենսդրական կանոններում պասիվ ընտրական իրավունքի համար նախատեսվել է նման վավերապայման:

Եվ եթե ամփոփենք միջազգային կառույցների և կոնվենցիոն նաև մեխանիզմների առումով առկա նախադեպային իրավունքը, մենք նաև Եվրոպական դատարանի մի շարք վճիռներ ունենք, որտեղ որ դատարանը հստակ արձանագրում է, որ նախ՝ ընտրական իրավունքը բացարձակ իրավունք չէ, պետություններն ունեն հայեցողություն այն սահմանափակելու, սահմաններ գծելու այդ իրավունքի շրջանակներում:

Բնականաբար, պիտի ապահովեն մի շարք վերապայմաններ. պիտի սահմանափակումը կամ նախապայմանը՝ անկախ նրանից, թե որ մեկն ինչպես է մեկնաբանում այս դրույթը, նախատեսվի օրենքով, պիտի հետապնդի համաչափ նպատակ, իրավաչափ նպատակ և անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում»,-նշեց Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։