«Բարև ձեզ, ինչի՞ եք եկել», «Ո՞վ եք Դուք, որ ասեք՝ ինչի եք եկել»․ բանավեճ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է ընտրական ցենզ սահմանելու մասին կարգավորումը, որով առաջարկվում է թույլ տալ մասնակցել ընտրություններին միայն այն ՀՀ քաղաքացիներին, որոնք վերջին մեկ տարում առնվազն 6 ամիս ապրել են Հայաստանում՝ որոշ բացառություններով։

Ընդդիմությունը կտրուկ դեմ է արտահայտվում նախագծին, նշում է՝ այն հակասահմանադրական է։ Ընդդիմադիր պատգամավորների մի քանի ելույթներից հետո ամբիոնին մոտեցավ ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը։

«Ուզում եմ իմանամ՝ ինչի՞ եք եկել։ Ճիշտն ասած՝ ընդդիմությանն է հարցը ուղղված, որովհետև մենք սովորել էինք, որ դուք այլևս այստեղ չեք ներկայանում։ Բայց պարզ է՝ ինչի՞ եք եկել. որովհետև ընտրությունների ժամանակ ձեր մի թևի համար, այսպես ասած, ընտրական տուրիզմի եկած քաղաքացիների մասով է նախագիծը։ Այ այդտեղ է խնդիրը. դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը, հաջորդ գումարմանը կեսով է ներկայանալու։ Որ հանրությանը լսեք, չե՞ք ասի՝ որտե՞ղ է այդ հանրային պահանջը»,- ասաց նա։

Այնուհետև ամբիոնին մոտեցավ Արծվիկ Մինասյանը և արձագանքեց Ծովինար Վարդանյանին․ «Տիկի՛ն Վարդանյան, այս տեմպով դուք շուտով արդեն հաց ուտելն էլ կորոշեք՝ ով հաց ուտի և ով չուտի, ով ջուր խմի, ով չխմի։ Դուք ո՞վ եք, որ ասեք՝ ինչի՞ եք եկել։ Ո՞վ եք ընդհանրապես։ Չէ՛, ես ուզում եմ հասկանամ էլի՝ Դուք Ձեզ իրավունք եք վերապահում… ո՞վ եք Դուք»։

Մանրամանսերը՝ տեսանյութում։