ՌԴ-ից երկու ռուֆերներ բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի վրա և այնտեղ նշանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Ռուսաստանից երկու ռուֆերներ՝ 33-ամյա Անգելա Նիկոլաուն և 32-ամյա Իվան Բիրկուսը (Կուզնեցով), հուլիսի 1-ին  դիմակներով բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի գագաթը։ Նրանք սրաձողին ամրացրել են պաստառ՝ «Երբ սերն ավելի ուժեղ է դառնում, քան իշխանության ծարավը, աշխարհը ճանաչում է խաղաղությունը» գրությամբ պաստառ։ Բիրկուսը նաև ամուսնության առաջարկ է արել Նիկոլաուին։ Նրանք լուսանկարները հրապարակել են իրենց Ինստագրամի էջերում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նիկոլաուն նախ իր հետևորդների հետ կիսվել է հղումով՝ երկնաքերի գագաթից ուղիղ հեռարձակումը դիտելու համար, որը, ներառյալ սրաձողը, հասնում է 443 մետրի: Հետո, երբ նրանք կախել են սև պաստառը, որի տեքստը հաճախ վերագրվում է ամերիկացի կիթառահար Ջիմի Հենդրիքսին, նրանք իջել են անմիջապես ներքևում գտնվող հարթակ: Այնտեղ Բիրկուսը ծնկի է  իջել  և ամուսնության առաջարկ արել Նիկոլաուին։ Վերջինը Ինստագրամում հրապարակել է  իր լուսանկարը՝ նշանադրության մատանիով:

Առաջարկից և համբույրից հետո զույգը շարունակել է իջնել, Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է նրանց, հաղորդում է CBS-ը։ Նրանց մի շարք մեղադրանքներ են սպառնում, այդ թվում՝ ներխուժում, այլոց անվտանգությունը վտանգելու, գույքին չարամիտ վնաս հասցնելու, տեղական օրենքների խախտման, գողության համար գործիքների պահպանման, սարքավորումներին չարտոնված միջամտության, մասնավոր սեփականության վրա ապօրինի գտնվելու և հասարակական կարգուկանոնը խախտելու համար։

Նախնական  տվյալներով՝ զույգը կարողացել է բարձրանալ երկրնաքերի գագաթին՝ մուտք գործելով փակ 103-րդ հարկ, որը ծառայում է որպես ջրաշտարակի սպասարկման տարածք։ Իրավապահ մարմինները ներկայում հետաքննում են, թե ինչպես են նրանք դա արել և ինչպես են կարողացել բարձրանալ սրաձողի վրա՝ ռադիոհեռուստատեսային աշտարակի, որը սպասարկում է տեղական կայանները։

Empire State Building-ի ներկայացուցիչները նշել են, որ ռուֆերների գործողությունները որևէ սպառնալիք չեն ներկայացրել վարձակալների, շենքի այցելուների կամ դիտահարթակի համար։

«Հարկ է ընդգծել, որ Empire State Building-ի դիտահարթակը, որը գտնվում է Նյու Յորքի սրտում՝ աշխարհի ամենահայտնի շենքի գագաթին, կատարյալ վայր է անմոռանալի ամուսնության առաջարկ անելու համար»,- հայտարարել է աշտարակի վարչակազմը։

Մոսկվայում ծնված Նիկոլաուն և Բիրկուսն ապրում են Նյու Յորքում, միասին են 2016 թվականից: Նրանց առաջին համատեղ «բարձրացումը» տեղի է ունեցել նույն թվականին․ նրանք բարձրացել են Չինաստանի Տյանցզին քաղաքում գտնվող անավարտ, գրեթե 597 մետր բարձրությամբ Goldin Finance 117 երկնաքերը։

«Skywalkers: The Story of a Couple» վավերագրական ֆիլմը նվիրված է նրանց: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2024 թվականի Սանդենսի կինոփառատոնում, իսկ մի քանի օր անց Netflix-ը ձեռք է բերել դրա տարածման իրավունքները: Վավերագրական ֆիլմը Netflix-ում հասանելի է  2024 թվականի հուլիսի 19-ից:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի