Վայոց ձորի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
Հասարակություն
01.07.2026 | 19:18
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 2-ին՝ ժամը 09:30-18:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Երկրաբանների, Ազատության, Շինարարների, Վ.Համբարձումյան փողոցների, Ջերմուկի խճուղու և Շահումյան փողոց 6 շենքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

