Զելենսկիի թիմը փորձել է Զալուժնիին համոզել՝ չմասնակցել ընտրություններին, սակայն նա հրաժարվել է

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում փակ հանդիպում է անցկացրել՝ քննարկելու 2026 թվականի աշնանը նախագահական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, հաղորդում է «Украинская правда»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրանց տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին, որը ներկայում Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանն է, Լոնդոնից կանչվել է հանդիպման՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հրաժարականի քննարկման պատրվակով։

Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպմանը մասնակցել են նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը, նրա տեղակալ Օլեգ Թաթարովը, Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովն ու Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։

Աղբյուրների համաձայն՝ Զելենսկիի թիմը փորձել է Զալուժնիին համոզել չմասնակցել հնարավոր ընտրություններին՝ վկայակոչելով հնարավոր հանրային պառակտումը, չափազանց վիճահարույց քարոզարշավի վտանգը և պետության համար ռիսկերը։

Հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահը նախկին գերագույն հրամանատարին ուղղակիորեն հարցրել է՝ արդյո՞ք նա կառաջադրվի, եթե աշնանն ընտրություններ անցկացվեն, ինչին Զալուժնին պատասխանել է. «Այո՛։ Կառաջադրվեմ»։

Աղբյուրների համաձայն՝ Զելենսկին պատրաստ է եղել Զալուժնիի հետ քննարկել գրեթե ցանկացած պաշտոն կառավարությունում, սակայն այդ պատասխանից հետո նա այլևս ոչինչ չի առաջարկել։

Ըստ տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ ներկայացվել են նաև ուկրաինական սոցիոլոգիական ընկերության կողմից նախագահի աշխատակազմի պատվերով անցկացված հարցման արդյունքները։ Դրանց համաձայն՝ Զելենսկին ներկայում ունի 34% աջակցություն, Զալուժնին՝ 28%, իսկ Բուդանովը՝ 12%։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի