Ռուսաստանցիների 60%-ը կարծում է, որ տնտեսական իրավիճակը վատթարանում է․ սա վերջին 20 տարվա ընթացքում ռեկորդային ցուցանիշ է

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան Gallup հետազոտական ​​ընկերությունը հայտնել է, որ 2006 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի  չափահաս բնակչության մեծամասնությունը երկրում տնտեսական վիճակի վատթարացում է տեսնում։ Ընկերության տվյալներով՝ 2026 թվականի մարտից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում հարցված ռուսաստանցիների ռեկորդային՝ 60%-ն այդ մասին է հայտարարել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նախկինում նման բարձր ցուցանիշներ գրանցվել էին COVID-19 համավարակի ժամանակ՝ 2020 թվականին (45%) և 2021 թվականին (50%): Անցյալ գարնանը տնտեսական վիճակի բարելավման մասին հայտնած հարցվածների մասնաբաժինը կազմում էր կեսից ավելին՝ 27%: Հարցվածների ևս 9%-ը կարծում է, որ տնտեսական իրավիճակը մնում է նույնը։

Ըստ սոցիոլոգների՝ 2010-2016 թվականներին հարցվածների ամենաբարձր մասնաբաժինը՝ տարեկան շուրջ 40%-ը, հայտնել է, որ տնտեսական իրավիճակը ո՛չ բարելավվում է, ո՛չ էլ վատանում: Այնուամենայնիվ, վերջին տարիներին ռուսաստանցիներից միայն տասից մեկն է հայտնել կայուն տնտեսական վիճակի մասին, մինչդեռ ավելի շատ մարդիկ նշել են կա՛մ բարելավման, կա՛մ վատթարացման մասին:

Միաժամանակ, հարցման մասնակիցների 56%-ը նշել է, որ իրենց կենսամակարդակը վատանում է, ինչը նույնպես ամենաբարձր ցուցանիշն է վերջին 20 տարվա ընթացքում: Հարցվածների 29%-ը հայտնել է կենսամակարդակի բարելավման մասին: Աշխատաշուկայի իրավիճակը գնահատելիս հարցվածների 58%-ը նշել է, որ հիմա վատ ժամանակ է աշխատանք փնտրելու համար, մինչդեռ 35%-ը հակառակ կարծիքն է հայտնել: 2025 թվականին այս ցուցանիշները գրեթե հավասար էին՝ համապատասխանաբար 46% և 49%:

Ռուսների վստահությունը զինված ուժերի նկատմամբ վերջին մեկ տարվա ընթացքում նվազել է 79%-ից մինչև 66%-ի, կառավարության նկատմամբ՝ 67%-ից մինչև 53%-ի, ընտրությունների արդարության նկատմամբ՝ 56%-ից մինչև 40%-ի, իսկ Ռուսաստանում լրատվամիջոցների ազատության նկատմամբ նրանց դրական գնահատականը 59%-ից նվազել է մինչև 34%-ի։

Միաժամանակ, 2026 թվականի գարնանը Ռուսաստանի սոցհարցումների ծառայությունները գրանցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշի անկում: Ապրիլի կեսերին Համառուսաստանյան հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնը հաղորդել էր, որ Պուտինի վարկանիշը մարտի 30-ից ապրիլի 5-ը կազմել է 67,8%, ինչը մեկ շաբաթվա ընթացքում 2,3 տոկոսային կետով անկում է: Սա Ռուսաստանի նախագահի ամենացածր վարկանիշն է 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկսվելուց ի վեր: Այն ավելի ցածր էր պատերազմից առաջ անցկացված վերջին հարցման ժամանակ և 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր չէր իջել 70%-ից ցածր:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի