«Խնդրում ենք ընդունել Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան որոշում». կոչ՝ ՍԴ անդամներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
Բոլորը

Սահմանադրական դատարանում շարունակվում են 2026 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ լսումները։

«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ի ներկայացուցիչ Վահագն Մարտիրոսյանը հանդես եկավ ծավալուն ելույթով՝ շեշտադրելով ոչ թե առանձին խախտումները, այլ ընտրությունների ընդհանուր սահմանադրական լեգիտիմության խնդիրը․

«Առանձնահատուկ նշանակություն ունեն ՀՀ գլխավոր դատախազության կողմից դատարանին ներկայացված պաշտոնական տվյալները։ Ըստ դրանց՝ 2021թ. հունիսի 24-ի դրությամբ, ընտրական գործընթացին առնչվող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ նախաքննական մարմիններում ստացվել է 423 հաղորդում։ Դրանց կապակցությամբ նախաձեռնվել է 333 քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել 391 անձի նկատմամբ, ձերբակալվել է 370 անձ, որոնցից միայն 8-ն են ազատ արձակվել կասկածը չհիմնավորվելու պատճառով։

Այս տվյալները չեն կարող դիտարկվել որպես սովորական վիճակագրություն։ Դրանք բնութագրում են այն իրավական և փաստական միջավայրը, որի պայմաններում իրականացվել է ժողովրդի սահմանադրական կամարտահայտությունը։ Խոսքը վերաբերում է ընտրակաշառքին ընտրողների կամքի ազատ ձևավորմանը միջամտելուն, քվեարկության գաղտնիության խախտմանը, ապօրինի ֆինանսավորմանը։

Մենք չենք պնդում, որ յուրաքանչյուր առանձին քրեական վարույթ ինքնին բավարար է ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու համար, սակայն հարյուրավոր վարույթների և հաղորդումների ամբողջությունը չի կարող զրկվել սահմանադրական նշանակությունից։ Սահմանադրական դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ հենց պետության քրեական արդարադատության համակարգն է արձանագրել ընտրական գործընթացի նկատմամբ նման ծավալի միջամտության անհրաժեշտությունը։

Հակառակ դեպքում կստացվի իրավական հակասություն, երբ նույն պետությունը մի կողմից արձանագրում է համակարգային ազդեցության հնարավոր առկայությունը, մյուս կողմից՝ այդ փաստերը զրկվում են սահմանադրական նշանակությունից»։

Ըստ Մարտիրոսյանի՝ ԿՀԸ-ն սահմանափակվել է միայն թվերի մեխանիկական ամփոփմամբ և չի տվել սահմանադրական-իրավական գնահատական։

«ԿՀԸ-ն եզրակացրել է, որ տեղի ունեցածը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա, սակայն դատաքննության ընթացքում չի ներկայացվել որևէ վերլուծություն, թե ինչ հիմնավորմամբ է հանձնաժողովը հանգել այդ եզրակացությանը։ Սահմանադրական պետությունում պետական մարմնի եզրակացությունը չի կարող գոյություն ունենալ առանց հիմնավորման»,- ասաց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։