Իրանն առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի հետ դիվանագիտությանը, բայց շարունակում է պատրաստ լինել պատերազմի․ Ղալիբաֆ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Իրանի գլխավոր բանակցող, խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանն առաջնահերթություն է տալիս Միացյալ Նահանգների հետ դիվանագիտությանը, բայց շարունակում է պատրաստ լինել պատերազմին։

«Մենք ձգտում ենք երկխոսության, բայց եթե երկխոսությունը չկայանա, մենք նույնպես պատրաստ ենք պատերազմի և համապատասխան արձագանք կտանք»,- ասել է Ղալիբաֆը պետական ​​հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ մինչ  իրանական և ամերիկյան պատվիրակությունները պետք է առանձին քննարկումներ անցկացնեին Դոհայում։

Ըստ նրա՝ Իրանի ներկայիս հանդիպումները նպատակ ունեն կատարել փոխըմբռնման հուշագրի պարտավորությունները, և որ Իրանը չի սկսի հետագա բանակցություններ, քանի դեռ չեն կատարվել Իրանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի պայմանները։ Ղալիբաֆը նշել է, որ հուշագրի առաջին կետում հստակորեն նշվում է՝ Լիբանանի տարածքային ինքնիշխանությունը, որը հիմնված է երկրի պաշտոնական և ճանաչված աշխարհագրական քարտեզի վրա, պետք է մնա որպես հիմնարար կարգավիճակ։

Ղալիբաֆը հավելել է, որ Իրանն Օմանի հետ միասին Հորմուզի նեղուցի նկատմամբ ինքնիշխանության իրավունք ունի և երբեք չի զիջի իր իրավունքները ջրային ուղիների նկատմամբ։ Նա շեշտել է՝ նեղուցով անցումն անվճար է միայն 60-օրյա ժամկետով, ինչպես նշված է փոխըմբռնման հուշագրում։

Իրանցի պաշտոնյան նաև ասել է, որ Իրանը չի կարողացել նավթ արտահանել ԱՄՆ-ի կողմից իր նավահանգիստների շրջափակման ընթացքում՝ նշելով, որ այդ ժամանակվանից ի վեր արտահանումը կտրուկ աճել է։

«Շրջափակման վերացման օրվանից մինչև այսօր մենք արտահանել ենք ավելի քան 40 միլիոն բարել նավթ։ Ի տարբերություն դրա՝ նախորդ գրեթե 60 օրվա ընթացքում մենք իսկապես չէինք կարող արտահանել նույնիսկ մեկ բարել նավթ»,- ասել է նա։

Նշենք, որ այսօր Դոհայում տեղի են ունենալու նաև Իրանի ու Կատարի բանակցությունները։ Կողմերը քննարկելու են Թեհրանի և Վաշինգտոնի միջև կնքված համաձայնագրի իրականացումը, ինչպես նաև նրա սառեցված ակտիվները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի