Ռուսաստանի ԶՈւ-ն հարձակում է ծրագրում Չեռնիգովի մարզի վրա․ Սիրսկի

Լուրեր

22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին կարծում է, որ երկրի տարածքում Ռուսաստանի հարձակման ամենահավանական սցենարը Չեռնիգովի մարզի ուղղությամբ առաջխաղացումն է հյուսիսից՝ Ռուսաստանի Բրյանսկի մարզից, այլ ոչ թե Բելառուսից։ Նա այս մասին հայտարարել է ТСН-ին տված հարցազրույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ Սիրսկիի՝ ռուսները ծրագրում են ավելի խորը առաջխաղացում Չեռնիգովի մարզում, այդպիսով նպատակ ունենալով ուկրաինական զորքերի մի մասը շեղել այդ ուղղությամբ՝ «ձգելով ճակատը և զրկելով պահեստից»։

«Սա իրատեսական տարբերակ է, իհարկե, մենք դրան պատրաստվում ենք»,- ասել է Սիրսկին։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի ռազմական հրամանատարությունը քննարկում է նաև Կիևի վրա Բելառուսից երկրորդ հարձակման սցենարը, ուստի Ուկրաինայի զինված ուժերը, «անկասկած, քննարկում են այս տարբերակը»։

«Մենք գիտենք, որ Պուտինն առաջադրանք է տվել Ռուսաստանի գլխավոր շտաբին՝ գնահատել հարձակողական գործողություն իրականացնելու տարբերակներ»,- հավելել է Ուկրաինայի ԶՈւ հրամանատարը։

Միաժամանակ, ըստ Ալեքսանդր Սիրսկիի՝ «բելառուսական կողմում զորքերի կենտրոնացում դեռևս չի նկատվել»:

«Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ չեմ կարծում, որ Բելառուսի ղեկավարությունը կհամարձակվի օգտագործել իր սեփական տարածքը և թույլ տալ ագրեսորին՝ այն օգտագործել որպես հարձակողական գործողության հենակետ։ Մենք փորձ ունենք, ունենք մարզված անձնակազմեր, ունենք պատրաստված զորքեր: Այլ կերպ ասած, մենք ունենք ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է այս ուղղությամբ ցանկացած գործողությունից խուսափելու և առնվազն ապահովելու համար, որ թշնամու անօդաչու թռչող սարքերը չկարողանան թռչել սահմանի երկայնքով»,- բացատրել է նա։

Օրերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրապարակավ դիմել էր Ռուսաստանին և Ուկրաինային՝ չներքաշել իր երկիրը պատերազմի մեջ։ Մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջնագիր էր ներկայացրել Մինսկին՝ պահանջելով յոթ օրվա ընթացքում ապամոնտաժել այն սարքավորումները, որոնք օգնում են ռուսական անօդաչու թռչող սարքերին թիրախավորել ուկրաինական քաղաքները։

Մեկնաբանելով այս սարքավորումների հետ կապված իրավիճակը՝ Ալեքսանդր Սիրսկին նշել է, որ դրանք դեռևս չեն ապամոնտաժվել. «Երեկ մեկ վերահեռարձակիչ միացվել է։ Կարծում եմ՝ այլևս չեն միացնի դրանք»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի