Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Հունիսի 29-ին Ուկրաինայում ռուսական ավիահարվածի հետևանքով ադրբեջանցի ուսանողուհի է զոհվել։ Ֆաթիմա Հուսեյնովան մեկնել էր Խարկով՝ դիպլոմ ստանալու և շրջանավարտների արարողությանը մասնակցելու համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Խարկովի ազգային բժշկական համալսարանի տեղեկատվության համաձայն՝ 23-ամյա Ֆաթիմա Հուսեյնովան Ադրբեջանից ժամանել էր Խարկով՝ հունիսի 30-ին նախատեսված շրջանավարտների արարողությանը մասնակցելու համար։ Նշվում է, որ Հուսեյնովան Ադրբեջանից Խարկով էր գնացել վեց տարի առաջ՝ բժշկական կրթություն ստանալու։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի լայնածավալ ներխուժումից հետո, նա, ինչպես մյուս օտարերկրյա ուսանողները, վերադարձել է իր երկիր և կրթությունը շարունակել հեռավար։

2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական միջամտությունից հետո հրապարակված հաղորդագրությունների համաձայն՝ զոհվել է ադրբեջանական ծագում ունեցող առնվազն 135 մարդ, 70-ն անհետ կորած է համարվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի