Մոնակոյում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ ուկրաինացի գործարար է վիրավորվել

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինացի օլիգարխ, գործարար Վադիմ Երմոլաևն ու ևս երկու մարդ է վիրավորվել Մոնակոյի բնակելի շենքում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով, հաղորդում է AFP-ը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մոնակոյի իշխանությունների հաղորդմամբ՝ հունիսի 29-ի երեկոյան Մոնտե Կառլոյում ռումբով պայուսակի պայթյունը տեղի է ունեցել Մուլենի հրապարակի մոտ։ Եերկու մեծահասակներ ստացել են կյանքի համար վտանգավոր  վնասվածքներ, իսկ 13-ամյա մի երեխա՝ թեթև վնասվածքներ:

Երեքն էլ տեղափոխվել են Ֆրանսիայի Նիս քաղաքի հիվանդանոցներ, որոնք գտնվում են միջադեպի վայրից 20 կիլոմետր հեռավորության վրա։

Քննչական մարմինների իրազեկ աղբյուրը AFP-ին հաստատել է, որ տուժածներից մեկը Երմոլաևն է՝ Մոնակոյում բնակվող ուկրաինացի գործարար: Այս մասին հայտնել են նաև մի քանի ուկրաինական լրատվամիջոցներ՝ հղում անելով իրենց սեփական աղբյուրներին: Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ:

Տեղական իշխանությունների տվյալներով՝ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է կասկածյալը պայթյունից առաջ բնակելի շենքի նախասրահում թողել պայուսակ կամ տուփ, որը պարունակում էր պայթուցիկ սարք, ապա ոտքով փախել Ֆրանսիայի ուղղությամբ։ Մոնակոյից ելքերն արգելափակված են։

Պայթյունի պատճառը և միջադեպի նախապատմությունը քննվում են։ Մոնակոյի վարչապետ Քրիստոֆ Միրմանը նախ հայտարարել է, որ դա, հավանաբար, ահաբեկչական հարձակում է եղել, սակայն ավելի ուշ փոխել է հայտարարությունը և միջադեպն անվանել «դիտավորյալ պայթյուն»: Նրա խոսքով՝ սա Մոնակոյի պատմության մեջ առաջին նման միջադեպն է։

Հետաքննության նախնական արդյունքները, ինչպես սպասվում է, կհրապարակվեն հունիսի 30-ին։

2021 թվականին Forbes-Ուկրաինան գործարար և ներդրող Վադիմ Երմոլաևին ներառել էր 100 ամենահարուստ ուկրաինացիների իր ցանկում՝ գնահատելով նրա կարողությունը 220 միլիոն դոլար: 2019 թվականին նա հրաժարվել է Ուկրաինայի քաղաքացիությունից և ստացել Կիպրոսի քաղաքացիություն: 2023 թվականին Կիևն անձնական պատժամիջոցներ է սահմանել Երմոլաևի դեմ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի