Փաշինյանը՝ իր և Ալեն Սիմոնյանի հարաբերությունների մասին

Լուրեր

03.11.2026 | 11:22
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին․ վիրավորվել է երկու աշխատակից
03.11.2026 | 11:20
Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներով
03.11.2026 | 11:14
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն՝ հանրային մասնակցությունը սահմանափակող դատական հայցերից պաշտպանվելու համար․ Մանասյան
03.11.2026 | 11:11
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը սրտի կանգ է ունեցել մրցակցից հարված ստանալու հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
Բոլորը

Լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին Ալեն Սիմոնյանի հետագա գործունեության և թիմում նրա դերի մասին։ Հարցին, թե արդյոք Ալեն Սիմոնյանը կփոխարինի Հանրապետության նախագահին, Փաշինյանը պատասխանեց. «Չկա այդպիսի խնդիր»։

Խոսելով թիմի կազմի և փորձառու կադրերի կարևորության մասին՝ վարչապետը նշեց.

«Շատ կարևոր է, որ մենք որպես քաղաքական թիմ ոչ միայն ունենանք այդ կարգավիճակում գտնվող անձինք, այլև նախկինում այդ կարգավիճակում գտնվող անձինք, որովհետև դա փորձ է: Մեր թիմում Ազգային ժողովի երկու նախկին նախագահ կա, նախկին նախարարներ կան, նախկին փոխվարչապետ կա… դա քաղաքական կապիտալ է, որը ես շատ կարևոր եմ համարում»։

Անդրադառնալով իր և Ալեն Սիմոնյանի միջև հնարավոր տարաձայնությունների մասին հարցին՝ Փաշինյանը շեշտեց. «Իմ ու Ալեն Սիմոնյանի միջև որևէ անձնական բան չկա, իհարկե չի եղել… բացարձակապես»։

Իսկ Սիմոնյանի հետագա գործունեության ձևաչափի վերաբերյալ հավելեց.«Մենք մեր կարծիքները կհամադրենք, կամ եթե չհամադրվի՝ կքննարկենք, կտեսնենք՝ ըստ այդմ»։

Մանրամասները՝ տեսանյութում: