Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
Բոլորը

Անձնական մեքենայով տեղաշարժը Երևանում կարող է սահմանափակվել։ Գործակարգավարական հերթական խորհրդակցությանը քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկության խնդիրը լուծելու առաջարկ է ներկայացրել։ 

«Քաղաքի մուտքերի մոտ և տարբեր հատվածներում առանձնացնել այն կետերը, որտեղ ունենaլու ենք մեծ ավտոկայանատեղիներ, որտեղ մարդիկ թողնելու են իրենց անձնական ավտոմեքենան և շարունակելու են տեղաշարժվել հանրային տրանսպորտով»,- ասել է Ավինյան։

Քաղաքապետի խոսքով՝ Երևանի, հատկապես փոքր կենտրոնի փողոցներն ավելի լայնանալու տեղ չունեն, իսկ մեքենաների քանակը տարեցտարի ավելանում է։

«Առաջին բանը, որ մենք պետք է անենք, հանրային տրանսպորտի համար բոլոր հնարավոր տեղերում տալ առանձնացված գծեր, որ հանրային տրանսպորտով ուղևորությունները դառնան է՛լ ավելի ազատ ու հարմար»,- նշեց նա։ 

Ավինյանի խոսքով՝ հաջորդ քայլը քաղաքի տարբեր հատվածներում ու մետրոյի կայարանների հարևանությամբ մեծ ավտոկայանատեղիների ստեղծումն է։ Քաղաքապետարանն այս գաղափարին է հանգել  2025 թվականի ընթացքում   Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի կողմից շուրջ 75 մլն ուղևորություն վերլուծելու արդյունքում։ Մեքենաների տեղաշարժի միջին արագությունը քաղաքում նվազել է 25 կմ/ժ-ից մինչև 23,5 կմ/ժ, իսկ ծանրաբեռնված ժամերին՝ ընդամենը 10 կմ/ժ։

Քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գաբոյանը համաձայն է՝ քաղաք մտնող մեքենաների մուտքը պետք է սահմանափակել, սակայն կարծում է, որ ավտոկայանատեղիներ պետք է կառուցվեն  մասնավորի, այլ ոչ քաղաքապետարանի կողմից։ Ըստ Գաբոյանի՝ եթե ուզում ենք խցանումները թեթևանան, կայանատեղիները պետք է թանկ լինեն։

Factor TV-ն նաև հարցում է արել վարորդների ու հետիոտնի շրջանում՝ պարզելու, թե ինչպես են վերաբերում նման նախաձեռնությանը։ 

Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին հանձնարարել է կառավարման կենտրոնի վերլուծությունները վերջնականացնելուց հետո Ներքին գործերի նախարարության հետ համատեղ երթևեկության կազմակերպման լուծումներ ներկայացնել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան