«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:48
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ներառվի Եվրոպայի պաշտպանական ծրագրերում
29.06.2026 | 20:30
Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները
29.06.2026 | 20:24
Փաշինյանը՝ իր և Ալեն Սիմոնյանի հարաբերությունների մասին
29.06.2026 | 20:18
Նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում համոզված եմ՝ կլինի․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:10
ՆԳՆ-ում 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժ
29.06.2026 | 20:00
ՍԴ-ն պետք է ամբողջ ՀՀ-ում վերաքվեարկություն նշանակի՝ համատարած ընտրակաշառքով են ստացվել բազում քվեներ․ Դավիթ Գյուրջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:59
Թափանցիկություն ասելով ինչ եք հասկանում․ Սաֆարյանը՝ Օրբելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը պնդում է՝ հարյուրավոր քաղաքացիներ կամ նրանց ընտանիքի անդամներ աշխատանքից հեռացվել են «Ուժեղ Հայաստան»-ին աջակցելու համար։

«Այստեղ բազմաթիվ մարդիկ կան, որ ինքն ու ընտանիքի անդամները կորցրել են աշխատանքը, միայն նրա համար, որ կանգնել են մեր կողքին։ Այդպիսի դեպքերը հարյուրավոր են»,- հայտարարել է Նարեկ Կարապետյանը։

Խորհրդարանական ընտրություններին, ըստ ԿԸՀ-ի, շուրջ 340,006 քվե ստացած դաշինքի ներկայացուցիչն այս հայտարարությունն արել էր անցյալ ուրբաթ՝ ՍԴ շենքի դիմաց, երբ Բարձր դատարանը նաև իրենց դիմումի հիման վրա սկսեց քննել ընտրության արդյունքները վիճարկելու հարցը։

«Ուժեղ Հայաստան»-ի մեկ այլ թեկնածու՝ Անդրանիկ Գևորգյանն ավելի հեռուն գնաց՝ պնդելով, թե ՍԴ-ի բակում հավաքվածներից յուրաքանչյուր երրորդն աշխատանքից հեռացված է։

«Ամեն երրորդին, որ հարցնեք, կիմանաք»,- հավելել էր Անդրանիկ Գևորգյանը։

Արդյո՞ք խոսքը Սահմանադրությամբ և աշխատանքային օրենսգրքով ամրագրված իրավունքների համատարած խախտման մասին է․ այս հարցի պատասխանը ստանալու համար Factor TV-ն հավաքվածների շրջանում լրագրողական հարցում անցկացրեց։

«Ըտենց բան չկա»,- ««Ուժեղ Հայաստան»-ին աջակցելու համար ձեզ կամ ձեր հարազատին աշխատանքից ազատե՞լ են հարցին» ի պատասխան՝ ասաց քաղաքացիներից մեկը։

«Չէ, ես չեմ ճանաչում»,- նշեց մեկ այլ աջակից։

Կային քաղաքացիներ, որ ընդհնարապես հրաժարվեցին հարցին պատասխանել։

ՍԴ-ի բակում ընդդիմադիրներին աջակցող մի քաղաքացի ասաց՝ իր ազգականին են հեռացրել աշխատանքից։ Նա պնդեց՝ ազատումը կապված է «Ուժեղ Հայաստան»-ին աջակցելու հետ, բայց ուշագրավ է, որ նա աշխատելիս է եղել «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանին պատկանող կարի արտադրամասում։

«Հա, մեր բարեկամներից էս կառավարությունն ազատել է»,- ասաց նա և պատասխանելով՝ որտեղի՞ց հարցին, նշեց․ «Տաշիրում, կարի ֆաբրիկայից»։

«Տաշիր-Կար» ընկերութան իրական շահառուն, ըստ պետռեգիստրի, Նարեկ Կարապետյանի աներորդին է՝ Արթուր Հովագիմյանը։ Սակայն հունիսի 31-ին Կարապետյանների հաղորդակցության թիմի կողմից տարածված տեսանյութում նշվում է, որ կարի արտադրամասը հիմնադրվել է Սամվել և Կարեն Կարապետյանների կողմից։ Factor TV-ն փորձեց մեկնաբանություն ստանալ «Տաշիր-Կար» ընկերությունից։ Տնօրեն Հայկ Զեյնալյանը հերքեց ազատման մասին տեղեկությունը։

«Չկա նման բան, կառավարությունը ո՞նց կարող է մեր մոտից մարդ ազատել, հակառակը, մեզ մոտ ընդունելություն է»,- ասաց «Տաշիր-Կար» ընկերութան տնօրենը։

Բոլոր ընդդիմադիր ուժերին աջակցող մեկ այլ քաղաքացի էլ ընդհնարապես չցանկացավ խոսել Նարեկ Կարապետյանի ահազանգի մասին։ Արդյո՞ք քաղաքական հայացքների պատճառով ինքը կամ շրջապատից որևէ մեկն ազատվել է աշխատանքից հարցն անտեսելով՝ սկսեց խոսել Նիկոլ Փաշինյանին սպասարկող ինքնաթիռում Աննա Հակոբյանի գտնվել-չգտնվելու մասին։

«Մինչև հիմա ինչի՞ չեք հարցնում՝ թիվ մեկ բորտի մեջ ի՞նչ գործ ունի Փաշինյանի կին կոչվածը»,- նշեց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ մեր հարցն անտեղի համարեց․ «Դա հա՞րց է, որ դու ինձ ես տալիս, չէ, չեմ ասի, թող մնա իմ մեջ, հստակ օրինակներ կան, բայց չեմ ասի»։

Ուշագրավ տեղեկություն է հաղորդում մեկ այլ քաղաքացի՝ հայտարարելով, որ «ԱԱԾ-ով վախեցրել» են քաղաքացիներին։ Նա, սակայն, ոչ միայն չի ասում, թե ԱԱԾ-ն ում է սպառնացել, այլ նաև խիստ գաղտնի է պահում մեկ այլ դեպքի մանրամասներ, թե ինչպես են քաղաքացուն ազատել աշխատանքից՝ Սամվել Կարապետյանին աջակցելու համար։

Այնուհանդերձ, եթե կլինեն քաղաքացիներ, որոնք ճշգրիտ տեղեկություններ կհաղորդեն քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից հեռացվելու դեպքերի վերաբերյալ, Factor TV-ն պատրաստակամ է բարձրաձայնել խնդրի մասին և պարզաբանումներ պահանջել իշխանության ներկայացուցիչներից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան