ՌԴ-ն և Ադրբեջանը կարգավորել են AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված բոլոր հարցերը

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Մոսկվան և Բաքուն կարգավորել են 2024 թվականի դեկտեմբերին Ակտաուի մոտակայքում տեղի ունեցած «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետ կապված բոլոր հարցերը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք կարգավորել ենք ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքների հետ կապված բոլոր հարցերը։ Սակայն այդ հարցերը, ինչպես հասկանում եք, վերաբերում են կոնկրետ անձանց, ովքեր ապրել են սարսափելի ողբերգություն, ովքեր կրել են անդառնալի կորուստ։ Հետևաբար, ես չէի ցանկանա այստեղ մանրամասնել»,- նշել է նա։

Բացի այդ, Գալուզինը հայտարարել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարված այցի ընթացքում Ռուսաստանը կբարձրացնի Բաքվում անցյալ տարվա հունիսի 30-ից հուլիսի 1-ը ձերբակալված ՌԴ 11 քաղաքացիների արագ ազատ արձակման հարցը։

«Այս հարցը քննարկվում է Ռուսաստանի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների կողմից, և մենք ակնկալում ենք, որ մեր քաղաքացիները շուտով ազատ կարձակվեն»,- նշել է դիվանագետը։

Գալուզինը նշել է, որ Բայրամովի՝ Մոսկվա այցի ժամկետները դեռևս մշակվում են և դեռևս վերջնականապես որոշված ​​չեն։ Նա հավելել է, որ Ռուսաստանն ակնկալում է իր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել երկկողմ հարցերի ամբողջ շրջանակը, ներառյալ՝ քաղաքական, առևտրային, տնտեսական, մշակութային և մարդասիրական հարցերը։

«Իհարկե, մենք այս ամենը կանենք Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից 2022 թվականի փետրվարին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի հետևողական իրականացման տեսանկյունից»,- ընդգծել է Գալուզինը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի թռչող AZAL-ի ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր, այդ թվում՝ 37 Ադրբեջանի, 16 Ռուսաստանի, 6 Ղազախստանի և 3 Ղրղզստանի քաղաքացի, ինչպես նաև անձնակազմի 5 անդամ։ Վթարի հետևանքով զոհվել էր 38 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։

Բաքուն հայտարարել էր, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Գրոզնիի վրայով Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած ֆիզիկական և տեխնիկական արտաքին միջամտության հետևանքով ու մեղադրել Մոսկվային հարվածի համար։ 2026 թվականի ապրիլին Ադրբեջանն ու Ռուսաստանը համաձայնության էին հասել AZAL ինքնաթիռի վթարի հետևանքները լուծելու, այդ թվում՝ զոհերի և վիրավորների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ։