Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով թեև արևմտյան արժեքներ կրող ուժերը խորհրդարան չեն մտել, վերջին ընտրությունների արդյունքը հաղթանակ էր, քանի որ «կանխվեց ռուսական ազդեցության ուժերի իշխանության գալը»։ Factor TV-ի հետ զրույցում նա վերլուծել է հետընտրական իրավիճակը, Ռուսաստանի հետ հարաբերությունների հեռանկարը և պնդել, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից իր անվտանգային և տնտեսական խնդիրները լուծելու նպատակով։

Անդրադառնալով ընտրություններում արևմտամետ ուժերի ձախողմանը՝ Արամ Սարգսյանը նշեց, որ համաձայն չէ այդ ձևակերպման հետ և իր համար հաղթանակը քաղաքական ուղեգծի պահպանումն էր։

«Ես ասել եմ, որ մեր հաղթանակը կհամարեմ, եթե Հայաստանի քաղաքական ուղեգիծը չփոխվի և ռուսական ազդեցության քաղաքական ուժերը չգան իշխանություն։ Եվ ես համարում եմ, որ այսօր Ռուսաստանի նման կարգի միջամտության, ընտրական տուրիզմի ներդրման, փողային նման ներհոսքի ներմուծման Հայաստան և ընտրակաշառքի բաժանման պարագայում, երբ մեր ժողովուրդը կարողացավ համախմբվել և «ոչ» ասել ռուսական ուղղությանը, դա նաև իմ հաղթանակն է, դա նաև արևմտյան թևի հաղթանակն է, որը իրականություն դարձավ», – ասաց նա։

Սարգսյանի խոսքով, արևմտյան թևի ամբողջական միավորումը կարող էր իրականացնել միմիայն իշխանությունը, ինչը տեղի չունեցավ, քանի որ «Քաղաքացիական պայմանագիրը» որդեգրել է «բալանսավորման» քաղաքականություն։

Ըստ Սարգսյանի՝ չնայած Ռուսաստանը չի կարողացել իրենց ձեռնտու ուժերին իշխանության բերել, սակայն կարողացել է ձևավորել իր շահերը սպասարկող հստակ բևեռ Հայաստանի խորհրդարանում։ Նա նոր Ազգային ժողովի կառուցվածքը բնութագրում է հետևյալ կերպ. «Ձևավորվեց խորհրդարան, որտեղ կա «Քաղաքացիական պայմանագիրը» և կան ակնհայտորեն ռուսամետ կողմնորոշման ընդդիմադիր ուժեր»։ Այս ուժերի գործունեությունը, ըստ նրա, ուղղված է լինելու Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մշտական օրակարգում պահելուն և քննադատելու իշխանության ցանկացած քայլ, որը կարող է դիտարկվել որպես հեռացում Մոսկվայից։ Այսպիսով, չունենալով գործադիր իշխանություն, ՌԴ-ն ներքաղաքական դաշտում կշարունակի գործել խորհրդարանական ընդդիմության միջոցով՝ առաջ մղելով իրեն ձեռնտու թեզեր։

Արամ Սարգսյանը կարծում է, որ ապագայում Ռուսաստանի հնարավորությունները Հայաստանի ներքին կյանքի վրա ազդելու համար սահմանափակ են, քանի որ Մոսկվան այլևս չունի անհրաժեշտ տնտեսական և տեխնոլոգիական ռեսուրսներ։ Նրա խոսքով, Ռուսաստանի ազդեցության հիմնական գործիքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նման կառույցներում Հայաստանի անդամակցությունն է, և Մոսկվան ինքը շահագրգռված չէ Հայաստանին այդ կառույցներից հեռացնելու հարցում. «Ռուսաստանը կյանքում մեզ ՀԱՊԿ-ից չի հանի, որովհետև Ռուսաստանը հասկանում է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո Հայաստանի ձեռքերը կբացվեն»։ Հետևաբար, ըստ Սարգսյանի, Հայաստանն ինքը պետք է նախաձեռնի այդ կառույցներից դուրս գալու գործընթացը՝ այդպիսով զգալիորեն նվազեցնելով Ռուսաստանի հնարավորությունները՝ թելադրելու իր կամքը Հայաստանի ներքաղաքական դաշտում։

Ըստ Սարգսյանի՝ Ռուսաստանը չի կարող Հայաստանին ապահովել անհրաժեշտ սպառազինությամբ և տնտեսական ներդրումներով։ «Մենք ի՞նչ ենք ուզում։ Մենք ուզում ենք հինգերորդ, վեցերորդ սերնդի սպառազինություն գնել, լավ սպառազինություն՝ այն, ինչ աշխարհն ունի։ Ումի՞ց գնենք՝ Ռուսաստանից՝ չունի, ինքն Իրանից է «Շահեդ»-ներ գնում։ Մեր բոլորիս խնդիրը Հայաստանի տնտեսությունը ոտքի հանելն է, որ այդ տնտեսությունը փող աշխատի, սոցիալական իրավիճակը բարելավվի, կարողանա բանակին ու կրթությանը լուրջ գումարներ տալ, ու հույսը Սաթիկ տոտայի վրա չդնի։ Ռուսաստանն ունի՞ նման ներդրումներ անելու հնարավորություն։ Չունի», – պնդեց նա։

Արամ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունը պետք է դադարեցնի երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը և հստակ կողմնորոշվի, քանի որ այլընտրանքը կործանարար է։ «Մենք պարտադրված ենք դա անելու։ Հակառակ դեպքում մենք իսկապես կվերջանանք։ Մենք չենք կարող Ռուսաստանի ֆորպոստը լինել հիմա», – եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան