Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
29.06.2026 | 12:03Այս գործընթացում բնակիչների համար ներդրվել են երկու կարևոր նորույթներ. Նախկինում գործող 15%-ի փոխարեն, սեփականատերերին այժմ կառաջարկվի գույքի շուկայական արժեքի 30%-ի չափով հավելյալ փոխհատուցում։
Ի տարբերություն նախկին պրակտիկայի, երբ գնահատողին նշանակում էր ձեռքբերողը, այժմ սեփականատերն ինքն իրավունք ունի ընտրել իր գույքը գնահատող ընկերությանը։ Քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանն ընդգծեց, որ հուլիսի 15-ից հետո մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 1500 սեփականատերերի և գույքային իրավունք ունեցողների կուղարկվեն պաշտոնական ծանուցումներ։

