Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Մոսկվայում անցկացվող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում։ Իր ելույթում նա անդրադարձել է Ռուսաստանի շուրջ ստեղծված իրավիճակին, երկրի հետագա զարգացման ծրագրերին, ընտրությունների անվտանգության ապահովման հարցերին և քաղաքական կուսակցությունների գործունեությանը, փոխանցում է Ведомости-ն։

Արտաքին սպառնալիքների և ապակայունացման փորձերի մասին

Պուտինը հայտարարել է, որ «Եդինայա Ռոսիա»-ի համագումարը տեղի է ունենում Ռուսաստանի համար բարդ և ճակատագրական ժամանակաշրջանում, երբ աշխարհը ենթարկվում է խորքային և համակարգային վերափոխումների։ Նրա խոսքով՝ ավելանում են տարածաշրջանային հակամարտությունները, իսկ պետությունների միջև տնտեսության, տեխնոլոգիաների, գիտության, մշակույթի, սպորտի և հումանիտար ոլորտում բնականոն համագործակցության համար ստեղծվում են արհեստական խոչընդոտներ։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը բախվում է Արևմուտքի աննախադեպ ճնշմանը։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի հակառակորդները ցանկանում են երկրի ռազմավարական պարտությունը, հաղթանակ ռազմի դաշտում, ինչպես նաև երկրի ներսում ապակայունացում և խռովություններ հրահրել։ Սակայն, ըստ նրա, այդ փորձերը ձախողվել են։ Նա նաև պնդել է, որ Արևմուտքը Կիևի իշխանություններին օգտագործում է որպես «խոյ» Ռուսաստանի դեմ՝ չխնայելով ուկրաինացի ժողովրդին։

Պուտինը հայտարարել է նաև, որ, իր գնահատմամբ, նահանջելիս Կիևը դիմել է ահաբեկչական մեթոդների՝ հարվածներ հասցնելով խաղաղ բնակիչներին և Ռուսաստանի ներսում դիվերսանտներ հավաքագրելով։ Նրա խոսքով՝ Արևմուտքն անտեսում է այդ գործողությունները և շարունակում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։

Ռուսաստանի նախագահը վստահեցրել է, որ երկիրը հաջողությամբ դիմակայում է իր զարգացումը զսպելու բոլոր փորձերին։

«Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի։ Երկրի և քաղաքացիների անվտանգությունը, ինչպես նաև Ռուսաստանի սահմանների անձեռնմխելիությունը կապահովվեն երկարատև պատմական հեռանկարում»,- ասել է նա։

Երկրի զարգացման ծրագրերի մասին

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը կհաղթահարի բոլոր մարտահրավերները, այդ թվում՝ ահաբեկչական հարձակումներն ու ենթակառուցվածքների դեմ հարվածները։

Նա նշել է, որ կլուծվեն նաև ներքին զարգացման խնդիրները՝ ժողովրդագրության բարելավումը, ավանդական արժեքների պահպանումը և մարզերում կյանքի որակի ու կենսամակարդակի բարձրացումը։

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը բոլոր ռազմավարական ուղղություններով կանցնի նոր տեխնոլոգիական մակարդակի։ Նրա խոսքով՝ կշարունակվի բնակարանաշինությունը, ճանապարհների կառուցումը և բարձր վարձատրվող նոր աշխատատեղերի ստեղծումը։

Նա նաև խոստացել է աջակցել ազգային բիզնեսին և առաջատար արդյունաբերական ճյուղերին, որոնք, ըստ նրա, ապահովում են Ռուսաստանի ինքնիշխանությունն ու առաջնորդությունը։ Պուտինի խոսքով՝ զարգացման բոլոր ռազմավարական ծրագրերը կիրականացվեն ամբողջ ծավալով, իսկ պետության բոլոր սոցիալական պարտավորությունները կկատարվեն։

Ընտրությունների մասին

Պուտինը հայտարարել է, որ սեպտեմբերին Ռուսաստանում ընտրությունները կանցկացվեն օրենքով սահմանված ժամկետներում։

Նրա խոսքով՝ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ընտրական հանձնաժողովների աշխատակիցների և ընտրողների անվտանգությունն ապահովելու համար։ Նա նաև խոստացել է համապատասխան հանձնարարականներ տալ՝ ընտրությունները արտաքին միջամտության և մանիպուլյացիաների փորձերից պաշտպանելու նպատակով։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ ընտրարշավի մասնակիցները պետք է հիշեն իրենց պատասխանատվությունը ժողովրդի և պետության առաջ։ Նրա խոսքով՝ ազգային միասնության հիմքում սոցիալական արդարությունն ու մարտահրավերների առջև բոլորի հավասար պատասխանատվությունն են։ Պուտինը նաև վստահություն է հայտնել, որ բոլոր քաղաքական ուժերը կաշխատեն ռուս ժողովրդի համախմբման ուղղությամբ։

Վերջում նա խորհուրդ է տվել թեկնածուներին ավելի քիչ ժամանակ անցկացնել աշխատասենյակներում և մեսենջերներում, իսկ ավելի հաճախ դուրս գալ մարդկանց մոտ և անմիջական շփվել ընտրողների հետ։