Պուտինի հետ հանդիպում պահանջած նախկին զինվորականը կալանավորվել է

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դիմելով՝ զինվորական խռովության վտանգի մասին նախազգուշացնող տեսաուղերձ հրապարակած նախկին զինվորական, «Սուդոպլատով» կամավորական գումարտակի հետախուզական ստորաբաժանման նախկին հրամանատար Ալեքսանդր Լունինը 11 օրով վարչական կալանքի է ենթարկվել։ Այդ մասին հունիսի 27-ի երեկոյան Telegram-ի Моя жизня ալիքում հայտնել է անձը, որը ներկայացել է որպես Լունինի ընտանիքի մտերիմ, փոխանցում է DW-ն։

Հրապարակման հեղինակի խոսքով՝ Լունինի կինը՝ Տատյանան, տեղեկացրել է, որ Ալեքսանդրը ողջ և առողջ է։ Հունիսի 27-ին նա TikTok-ում տեսանյութ էր հրապարակել՝ պատմելով, որ հունիսի 26-ին ամուսինը, ինչպես նախատեսել էր, մեքենայով մեկնել է դեպի Մոսկվա, իսկ գիշերը Վորոնեժի մարզի Լիզինովկա գյուղում գտնվող իրենց տուն են եկել խուզարկությամբ։

Telegram-ի Мобилизация Новости Что делать? ալիքի փոխանցմամբ՝ կնոջը չեն ներկայացրել խուզարկության իրավական հիմքը հաստատող փաստաթուղթ։ Այդ պահին Տատյանան տանն էր երկու երեխաների հետ և մի քանի ժամ չէր կարողանում կապ հաստատել ամուսնու հետ։ Ավելի ուշ նա ջնջել է TikTok-ում հրապարակված տեսանյութը։

Հետագայում Տատյանան «ՎԿոնտակտե»-ի իր էջում գրել է, որ ամուսինը ողջ և առողջ է, և խնդրել է առայժմ որևէ տեղեկություն չհրապարակել, հարցազրույցներ չտալ և մեկնաբանություններ չանել։

Ալեքսանդր Լունինի տեսանյութը, որտեղ նա պնդում էր, թե ռուս զինվորականները հրամանատարների կողմից ենթարկվում են բռնությունների և խոշտանգումների՝ «անիմաստ ինքնասպանական հրամանները» կատարելուց և իրենց ֆինանսական միջոցները հանձնելուց հրաժարվելու համար, սոցիալական ցանցերում հավաքել է մի քանի միլիոն դիտում։

«Եթե մոտ ժամանակում ես չհայտնվեմ Կրեմլում և ձեզ հետ ուղիղ եթերում հանդես չգամ, բանակը զենքը կուղղի Կրեմլի դեմ»,- հայտարարել էր Լունինը՝ դիմելով Պուտինին։

Մեկ այլ տեսանյութում նա ասել էր, որ ցանկանում է Կրեմլում հանդիպել Պուտինի հետ, որպեսզի նրան ներկայացնի «իրական ճշմարտությունը, որը ոչ մի պաշտոնյա չի պատմի», մասնավորապես՝ «կամայականությունների մասին, որոնք տեղի պաշտոնյաները թույլ են տալիս ինչպես Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցած վետերանների, այնպես էլ շարքային քաղաքացիների նկատմամբ»։

Հունիսի 26-ին Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Լունինի ուղերձը, ասել էր. «Մեզ տեղեկացրել են, որ նման դիմում կա, սակայն դեռ չենք հասցրել ծանոթանալ դրան»։ Նա նաև նշել էր, որ զինվորականի ձևակերպումները իրեն «բավական տարօրինակ» են թվացել։

Ավելի ուշ Լունինը հայտնել էր, որ հրավեր է ստացել Մոսկվա մեկնելու։ Սակայն, նրա խոսքով, հանդիպելու էր ոչ թե նախագահի, այլ Վիտալի Բորոդինի հետ, ում ռուսական լրատվամիջոցները կապում են կրեմլամետ գործունեության և հասարակական ու մշակութային գործիչների դեմ բազմաթիվ մատնությունների հետ։

«Ինձ հետ կապ է հաստատել Վիտալի Բորոդինը։ Ինձ հրավիրել են Մոսկվա, որպեսզի բարձրաձայնեմ իմ խնդիրներն ու բոլոր կուտակված հարցերը»,- ասել էր Լունինը։

Բացի այդ, նա հայտարարել էր ռուս զինծառայողների նկատմամբ ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ ապացույցներ հավաքելու նախաձեռնության մասին։ Լունինը կոչ էր արել իրեն ուղարկել լուսանկարներ, տեսանյութեր, նշել դեպքի ամսաթիվը, վայրը, զորամասի համարը, տուժածների և վկաների տվյալները, ինչպես նաև կատարվածի մանրամասն նկարագրությունը։ Նրա խոսքով՝ նպատակն է հավաքել ապացույցների մեծ բազա և այն ներկայացնել երկրի ղեկավարությանը։