Ռուբիոն հայտարարել է Իսրայել–Լիբանան նոր համաձայնագրի մասին. Իրանը դուրս է մնում, «Հեզբոլլահը»՝ նույնպես

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Իսրայելի և Լիբանանի միջև շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին՝ այն որակելով խաղաղության ճանապարհին առաջին քայլ։ Համաձայնագրի նպատակն է հասնել ռազմական գործողությունների վերջնական դադարեցմանը, սակայն կողմերի միջև շարունակում են մնալ տարաձայնություններ, մասնավորապես՝ Իսրայելի զորքերի դուրսբերման և «Հեզբոլլահի» զինաթափման հարցերում․ գրւմ է Euronews-ը։ 

Պաշտոնյաները չեն բացահայտել համաձայնագրի մանրամասները։ Այն ստորագրել են ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եխիել Լայտերը և ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադեհը։

Համադեհը հայտարարել է, որ շրջանակային համաձայնագիրը «առաջին քայլն է Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման, ռազմական գործողությունների մշտական և վերջնական դադարեցման, մարդկանց իրենց բնակավայրեր վերադարձի, ինչպես նաև խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ կյանքի ապահովման ճանապարհին»։

Լայտերը, իր հերթին, ընդգծել է, որ համաձայնագրի վերջնական նպատակը տևական խաղաղությունն է։

«Իրական խաղաղություն, որտեղ երկու երկրներն էլ կապրեն անվտանգ պայմաններում, իսկ Իսրայելի և Լիբանանի ինքնիշխանությունը կհարգվի և կպաշտպանվի։ Այս եռակողմ, արդյունքների վրա հիմնված շրջանակային համաձայնագրում Իրանը դուրս է մնում, «Հեզբոլլահը»՝ նույնպես, իսկ խաղաղության ճանապարհը բացվում է Իսրայելի և Լիբանանի համար», – ասել է նա։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի