Ինչ-որ մեկը գնահատե՞լ է՝ ինչ ազդեցություն է ունեցել Թրամփի կամ Մակրոնի աջակցությունը․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը Սահմանադրական դատարանում ներկայացրեց ուժի դիմումը՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, և անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ։ 

Նրա խոսքով՝ ընտրարշավը անց են կացվել կոպիտ խախտումներով, դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում տնից դուրս գալու հնարավորություն չի ունեցել։ 

«Հիմա հարց Բարձր դատարանին. իսկ եթե ունենա՞ր, դա ազդեցություն կունենա՞ր ընտրության արդյունքների վրա։ Կարծում եմ՝ այն փաստը, որ նույնիսկ սույն գործով երրորդ անձ ներգրավված ուժը Սամվել Կարապետյան անձի դեմ Ընտրական օրենսգրքի փոփոխություն է նախաձեռնել, կարելի է կռահել, որ՝ այո՛, կունենար։ 

Այս նախընտրական գործընթացում ամենից շատ շահարկվող եզրույթներից մեկն էլ այն էր, որ կարող են լինել արտաքին միջամտություններ։ Օրինակ՝ Բարձր դատարանի դատավորներից մեկը նույնիսկ առաջարկում էր արտաքին հետախուզության ծառայությանը՝ որպես հարակից պատասխանող ներգրավել։ Հետաքրքիր է՝ իսկ որևէ մեկը գնահատական տվե՞լ է այն հանգամանքին, թե ինչ ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա այն փաստը, որ մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Ֆրանսիայի, հրապարակավ աջակցել են հավասարության պայմաններում իբրև մրցակցող ուժերից մեկի պատգամավորի թեկնածուին։ Սա ազդեցություն ունեցե՞լ է ընտրական գործընթացի վրա, թե՞ ոչ։ Սա էական ազդեցություն ունեցե՞լ է, թե՞ ոչ։

Պատասխանը ակնհայտ է, որ՝ այո՛, Բարձր դատարան»,-նշեց Վարդևանյանը։