Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մտադրություն չունի առաջադրվելու ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում: Այս մասին նա հայտարարել է ֆուտբոլային մեկնաբան Արմեն Գարամյանի հետ զրույցում:

«Այս պահին ես ընդհանրապես չեմ մտածում ընտրությունների մասին, որովհետև մինչև ընտրությունները շատ մեծ ծավալի աշխատանք կա անելու։ Ես մտադրություն չունեմ առաջադրվելու»,- ասել է Մելիքբեկյանը։

Անկախ նրանից, թե ապագայում ով կլինի ֆեդերացիայի նախագահը, Մելիքբեկյանի խոսքով, կարևորն այն է, որ շարունակվեն արդեն մեկնարկած ծրագրերը:

Անդրադառնալով իր հետագա գործունեությանը՝ ՀՖՖ գործող նախագահը նշել է, որ ֆուտբոլից հեռանալու մտադրություն չունի։ Նա հիշեցրել է, որ ներկայումս ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ է, ՈՒԵՖԱ-ի երկու կոմիտեների և ՖԻՖԱ-ի կոմիտեի փոխնախագահ։

«Զբաղվածության առումով անհանգստանալու բան չունեմ։ Պատրաստվում եմ շարունակել զբաղվել ֆուտբոլով, բայց ավելի շատ՝ իմ միջազգային գործունեությամբ»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը:

Հիշեցնենք, որ օրերս հրաժարական էր տվել ՀՖՖ փոխնախագահ և գործկոմի անդամ Արմեն Նիկողոսյանը: Նա նշել էր, որ իր որոշումը պայմանավորված է վերջին տարիներին հայկական ֆուտբոլում գրանցված կարևոր ձեռքբերումներով։

Հավելենք, որ ավելի վաղ` մայիսի 11-ին, Factor TV-ն գրել էր՝ իշխանությունը ՀՖՖ նախագահի պաշտոնի համար քննարկում է ՔՊ-ական Հակոբ Սիմիդյանի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունները։

Factor TV-ի հետ զրույցում Հակոբ Սիմիդյանը ասել էր, որ իր նշանակման շուրջ որևէ քննարկում չկա` միևնույն ժամանակ չբացառելով, որ առաջիկայում կարող է քննարկվել ՀՖՖ նախագահի փոփոխության հարցը։

Սիսակ Գաբրիելյանն էլ Factor TV-ի հետ զրույցում նշել էր, որ ինքը ՀՖՖ նախագահի պաշտոնի հավակնություն չունի։

Մամուլում շրջանառվում է նաև ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի անունը: Նրա խոսնակը, սակայն, հայտնել է, որ նախարարը հավակնություն չունի։

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի վերջին։ Նա ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվել է 2023-ի դեկտեմբերի 23-ին։ Մելիքբեկյանի մրցակիցը Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզն էր։ Ընտրությանը մասնակցել էր ՀՖՖ 25 անդամներից 23-ը։ Ֆուտբոլասեր համայնքը՝ ՖԱՖ ակումբը և Կարմիր Արծիվները, տևական ժամանակ է՝ պահանջում են Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Ինքը՝ Մելիքբեկյանը, մեկ տարի առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

Արփի Հակոբյան