Արեւիկում դպրոցի 2-րդ հարկից աշակերտուհիներ են ընկել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, կեսօրն անց արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Արեւիկ գյուղի դպրոցում: 7 տարեկան 2 աշակերտուհիներ՝ Մանե Նռանյանն ու Սյուզի Ավետիսյանն ընկել են դպրոցի երկրորդ հարկից եւ տեղափոխվել Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց: «Երեխաները եղել են հերթապահ եւ դասերի ավարտից հետո մնացել են, որ դասարանը մաքրեն: Դպրոցի մանկավարժները, նաեւ հավաքարարն ու պահակը տեղյակ չեն եղել, որ ներսում աշակերտներ կան, դպրոցի դուռը փակել, գնացել են: Երբ երեխաները գործն ավարտել են, փորձել են շենքից դուրս գալ: Դուռը փակ է եղել: Փոքրիկներն անհանգստացել, վախեցել են: Երկար ժամանակ երբ տեսել են, որ արձագանքող չկա, բացել են երկրորդ հարկի պատուհանն ու դուրս են ցատկել»:

Ավստրիական մանկական հիվանդանոց տեղափոխված 7 տարեկան Մանե Նռանյանն, ըստ հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի, ունեցել է ուսահոդի կոտրվածք, վիրահատվել է, եւ գտնվում է հետվիրահատական շրջանում:

Արեւիկի վարչական պատասխանատու Վարդկես Մելքոնյանը դեպքից տեղյակ չէ: «Ես էսօր Երեւան եմ եղել, նոր եկել եմ: Հմի մի հատ գնամ երեխային տեսնեմ, գամ, կասեմ՝ ինչ է եղել, իսկ տնօրենի հետ դեռ չեմ խոսել»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Վարդգես Մելքոնյանը:

ՇՄ Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը եւս դեպքից տեղյակ չէր: Ասաց՝ այս պահին արձակուրդում է, կզանգի, կճշտի:

ՀԺ-ի աղբյուրը նաեւ պատմել է, որ երեխաները հաճախ են հերթապահում, աշխատանքն ավարտելուց հետո դասարանը փակում, բանալին հետները տուն են տանում: Այսինքն, դասղեկը փոքրիկների հետ չի մնում դպրոցում, այնպես, ինչպես, օրինակ այսօր է եղել:

Ի դեպ, կան խոսակցություններ, որ դպրոցի տնօրենը տուժած երեխայի ծնողին ասել է, որ դեպքի մասին որեւէ մեկին չպատմի, այլ բոլորին ասի, որ աղջիկն ուղղակի ընկել է: