Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկում հանդիպել է Զելենսկիի ներկայացուցիչներին

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկում հանդիպել է Ուկրաինայի  նախագահ Վլադիմիր Զելենսկիի ներկայացուցիչների հետ։ Այս մասին նա հայտարարել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ԲԵԼՏԱ պետական ​​լրատվական գործակալությունը։

«Վերջերս Զելենսկիի ներկայացուցիչներն այստեղ էին։ Ես նրանց ուղղակիորեն ասացի. «Փոխանցեք ձեր նախագահին, որ եթե նա կարծում է՝ կարող է մեզ հետ այսպես խոսել, մեզ պատերազմի մեջ ներքաշել, ապա պետք է հասկանա, որ պատերազմի որակն անմիջապես կփոխվի։ Սա բոլորովին այլ պատերազմ կլինի»»,- ասել է նա։

Լուկաշենկոն նաև պնդում է, որ պատասխան է ստացել:

«Նրանք հասկանում են սա: Այսպիսով, եկեք համաձայնության հասնենք: Մենք պետք է հասնենք էական համաձայնության։ Պետք չէ գոռալ, պետք չէ փորձել մարդկանց դեմքին հարվածել և այլն: Եկեք դա անենք մարդկայնորեն: Հասկանալով, թե ինչ է Ռուսաստանը և ինչ ենք մենք: Կա նաև ըմբռնում»,- հավելել է Լուկաշենկոն։

Նա նաև ընդգծել է, որ Բելառուսը չպետք է ներքաշվի պատերազմի մեջ։

«Ռուսաստանի նախագահի հետ մենք հազար անգամ քննարկել ենք այս հարցը։ Ինչպե՞ս կարող ենք մենք այստեղ կռվել ուկրաինացիների դեմ, եթե մյուս կողմը հիմնականում տարածքային զորքեր են։ Մենք կրակելու ենք այս մեքենավարների, կթվորուհիների և աշխատողների վրա՞ (որոնք տարածքային զորքերի մաս են կազմում), ովքեր չեն ուզում կռվել բելառուսների դեմ։ Մենք նույնպես չենք ուզում կռվել ուկրաինացիների դեմ»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինա-Բելառուս սահմանին տեղակայված վերահեռարձակող կայանները, որոնք, ըստ Կիևի, օգտագործվում էին ռուսական անօդաչու թռչող սարքերի ուղղորդման համար, դադարեցրել են աշխատանքը հունիսի 22-ից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի